486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը հատկացրել է շուրջ 320 հազ. ԱՄՆ դոլար` Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի շինարարության համար
18:19
13 Սեպտեմբերի 2007

Հայաստանի կառավարությունը Երևանի քաղաքապետարանին 110 մլն դրամ (շուրջ 320 հազ. ԱՄՆ դոլար) է հատկացրել՝ մայրաքաղաքում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի  վարչությունից, միջոցները հատկացվել են կառավարության պահուստային ֆոնդից՝ «Հայաստանի բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն։

Շառլ Ազնավուրը հայկական ծագմամբ անվանի ֆրանսիացի շանսոնյե է, ավելի քան հազար երգերի հեղինակ, որոնցից շատերը մտել են ֆրանսիական էստրադայի գանձարանը։ Նա առաջին ֆրանսիացի կատարողն է, որին հաջողվեց Եվրոպայում ստանալ պլատինե սկավառակ։

Շառլ Ազնավուրի իսկական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան (Shahnour Varenagh Aznavurjian)։ Նա ծնվել է 1924թ. մայիսի 22-ին՝ Փարիզում՝ Հայաստանից տեղափոխվածների ընտանիքում։

1988թ. Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո, որը հազարավոր կյանքեր խլեց, Շառլ Ազնավուրը հիմնեց «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական ասոցիացիան և մի քանի ակցիաներ կազմակերպեց՝ տուժածներին օգնելու համար։

Նման ակցիաներից մեկին նա հրավիրեց Անրի Վեռնոյին և 90 ֆրանսիացի երգիչների ու դերասանների, որոնց համագործակցությամբ ստեղծվեց «Քեզ համար՝ Հայաստան» երգի բարեգործական հոլովակը, որը վաճառվեց 2 մլն. օրինակ ռեկորդային քանակով։  Որպես երախտագիտություն՝ Ազնավուրին շնորհվեց Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր, և նա նշանակվեց ՅՈւՆԵՍԿՕ-ում մշտական դեսպան։

2006թ.-ին շանսոնյեն Երևանի գլխավոր հրապարակում բարեգործական համերգ տվեց, որին մասնակցեցին Ֆրանսիայի և Հայաստանի նախագահներ Ժակ Շիրակը և Ռոբերտ Քոչարյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: