484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է ակտիվացնի ղարաբաղյան հարցով լոբբինգը Եվրոպայում. կարծիք
17:54
13 Սեպտեմբերի 2007

Հայաստանը պետք է ակտիվացնի ղարաբաղյան հարցով լոբբիստական գործունեությունը Եվրոպայում։ Այս կարծիքը հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար, Եվրոպայի հայկական կազմակերպությունների ներկայացուցչության նախագահ Աշոտ Գրիգորյանը։

Նրա կածիքով, հայկական իշխանությունների այս հարցով լոբբիստական  գործունեությունը Եվրոպայում բավարար ակտիվ չէ, ինչի հետևանքով Ադրբեջանին հաջողվում է իրականացնել հակահայկական քաղաքականություն։

«Եվրոպայում քարոզչության վրա Ադրբեջանը մեծ միջոցներ է ծախսում, եվրոպական երկրներ է ուղարկում իր ուսանողներին՝ կոնկրետ ցուցումներով»,-ասաց Գրիգորյանը։

Նա կարծում է, որ ադրբեջանական լոբբինգին դիմակայելու համար պաշտոնական Երևանը պետք է վճռական հակաքայլեր ձեռնարկի։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվեց 1988-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին՝ ԽՍՀՄ-ի պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ տեղի  ունեցած հանրաքվեի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ է արտահայտվել։ 

Ի պատասխան Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սկսել է լայնամասշտաբ պատերազմ։ Ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ հրադադարի ռեժիմի հաստատման մասին պայմանագրի ստորագրումից հետո, որը ուժի մեջ է մինչև այսօր։

Սկսած 1992 թ.-ից մինչ օրս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններն ընթանում են  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։