+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հաստատվել է 2008թ. զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագիրը
17:25
13 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հաստատվել է 2008թ. զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագիրը։ Ինչպես հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը, ծրագրում հատուկ ուշադրության են արժանացել երկու ուղղություններ, որոնցով զարգանալու է զբոսաշրջությունը Հայաստանում։

Նրա խոսքերով, ծրագրի առաջին բաղադրիչը մարկետինգային և գովազդային արշավների կազմակերպումն է զբոսաշրջության միջազգային շուկաներում։

«Դա անհրաժեշտ է՝ Հայաստանը աշխարհին ավելի լավ ներկայացնելու, ինչպես նաև երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացման կայուն տեմպերը պահպանելու համար»,- ասաց նա։

Պետրոսյանը նշեց, որ երկրորդ ուղղությունը զբոսաշրջության գծով միջազգային կապերի ակտիվացումն ու արդյունավետության բարձրացումն է, ինչն անհրաժեշտ է արտերկրում Հայաստանի դրական վարկանիշի ձևավորման համար։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ծրագրի քննարկումների ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարել է միջոցառումների իրագործման աշխատանքներում ներգրավել այն կառույցները և նախարարությունները, որոնք անմիջական կապ ունեն հանրապետությունում զբոսաշրջության զարգացման հետ, մասնավորապես, մշակույթի, տրանսպորտի և կապի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները։

«Այս կառույցները կարող են օգտակար ավանդ ունենալ տուրիստական ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջիկներին առաջարկվող  ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև Հայաստանի պատմա-մշակութային հուշարձանների պահպանման գործում»,- ընդգծեց նա։

Պետորսյանը նաև պարզաբանեց, որ գովազդի առումով 2008թ.-ին նախատեսվում է իրականացնել մի շարք տեղական գովազդային ակցիաներ։

«Եթե անցյալ տարի Հայաստանի մասին գովազդային հոլովակներն աշխարհի շատ երկրներում հեռարձակվում էին CNN հեռուստաալիքով, ապա 2008թ. մենք ծրագրում ենք Հայաստանի մասին հոլովակները ներկայացնել կոնկրետ այն երկրներում, որոնք հանրապետությունում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից պոտենցիալ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասաց նա։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 36,3 տոկոսով՝ 2006թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Նշված ժամանակաշրջանում մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը հասել է 181,2 հազարի՝ 2006թ. հունվար-հունիս ամիսների 132,9 հազարի փոխարեն։

2006թ.-ին Հայաստանի մասին գովազդա-տեղեկատվական հոլովակները CNN հեռուստաալիքով ամբողջ աշխարհում դիտել է մոտ 1 միլիարդ մարդ։ 30 և 60 վայրկյան տևողությամբ երկու գովազդային հոլովակները նկարահանել են Հայկական երկրորդ հեռուստաալիքը և «Արմենիա» հեռուստաընկերությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։