484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՖՖ-ի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչի մահվան կապակցությամբ
11:55
13 Սեպտեմբերի 2007

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետայնը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի մարզչի մահվան կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները և հայ ֆուտբոլային հանրությունը մեծ վշտով տեղեկացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզիչ Յան Պորտերֆիլդի մահվան մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ռ. Հայրապետյան խոսքերով, ընդամենը մեկ տարի Հայաստանում աշխատած շոտլանդացի մասնագերտը դարձավ հայկական ֆուտբոլի հետևորդը և իր անձնվեր աշխատանքով նպաստեց  հայկական թիմի հաջող ելույթներին։ Ռ. Հայրապետյանը նշել է, որ «նույնիսկ ծանր հիվանդության պայմաններում Պորտերֆիլդը դրսևորեց անկոտրում կամք, մնաց իր թիմի կողքը՝ կյանքի կոչելով հայկական ֆուտբոլի վառ էջերը»։

«Յան Պորտերֆիլդը կմնա մեր հուշերում որպես բարձր որակավորում ունեցող մարզիչ, վառ անհատականություն՝ օժտված բացառիկ մարդկային արժեքներով։ Նրա մասին վառ հիշողությունը կմնա հայ երկրպագուների սրտերում, ինչպես նաև այն մարդկանց սրտերում, ում բախտ վիճակվեց աշխատել նրա հետ, կիսել հաղթանակի ուրախությունը և աջակցել նրան ծանր հիվանդության օրերին։ ՀՖՖ-ի, ֆուտբոլային հանրության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Յան Պորտերֆիլդի ընտանիքին և մտերիմներին», - ասվում է Ռ. Հայրապետյանի ուղերձում։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը վախճանվել է Շոտլանդիայում երեքշաբթի երեկոյան։ Յան Պորտերֆիլդը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ  է նշանակվել  2006 թ.-ի օգոստոսին՝ համագործակցության պայմանագիր կնքելով մինչև 2007 թ-ի վերջը։ Պորտերֆիլդի հետ են կապված հայկական հավաքականի վերջին հաջողությունները, մասնավորապես Ղազախստանի և Լեհաստանի հավաքականների դեմ տարած հաղթանակները, ինչպես նաև Պորտուգալիայի հավաքականի հետ ոչ ոքին։ 

2007 թ.-ի սկզբին Յան Պորտերֆիլդի մոտ հայտնաբերվել էր հաստ աղիքի չարորակ ուռուցք։ Մարտին նա վիրահատվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկակական կենտրոնում, վերջին ամիսներին վերականգնողական կուրս էր անցնում Շոտլանդիայում։

60-ամյա շոտլանդացի մասնագետ Յան Պորտերֆիլդը եղել է երեք ազգային հավաքականների գլխավոր մարզիչը՝ Զամբիայի ( 1993-1994 թթ.), Զիմբաբվեի (1996-1997 թթ.), Օմանի (1997-1999 թթ.) և Տրինիդադ ու Տոբակոյի (2000-2002 թթ.)։

2002 թ.-ից Յան Պորտերֆիլդը զբաղեցնում էր կորեական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը և  «Բուսանին»  ապահովել էր Կորեայի 2004 թ.-ի գավաթի և 2005-ի ազգային առաջնության առաջին փուլի հաղթանակները։ ՖԱՀ-ի չեմպիոնների անցած տարվա լիգայում  ակումբը դուրս էր եկել կիսաեզրափակիչ։ Պորտերֆիլդը եղել է նաև «Չելսի» անգլիական ակումբի գլխավոր մարզիչն ու մարզչի օգնականը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: