486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հարկային մարմիններից պահանջում է հստակեցնել կոռուպցիայի դեմ պայքարը
19:54
12 Սեպտեմբերի 2007

Հարկային մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարի, վարչարարության խստացման, ինչպես նաև ստվերային տնտեսության ծավալների կրճատման հետ կապված հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի չորեքշաբթի  անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։

Հաղորդագրության համաձայն, խորհրդակցության սկզբում զեկույցով հանդես է եկել Հարկային պետական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանը: Նա ներկայացրել է իր նշանակման պահից ի վեր` անցած երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքը, զեկուցել առկա խնդիրների մասին:

«Ռոբերտ Քոչարյանը իր մտահոգությունն է հայտնել առկա անբավարար հարկային վարչարարության,  պատշաճ հսկողության բացակայության, օրենսդրական դաշտի անկատարության և պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչության փաստերի վարաբերյալ», ասված է հաղորդագրությունում:

Հանրապետության նախագահը շեշտել է, որ հարկային պետական ծառայությունը պետք է վճռականություն ցուցաբերի և վարչարարության կատարելագործման ու խստացման ճանապարհով կատարի այս տարվա բոլոր առաջադրանքները:

Համաձայն հաղորդագրության՝ նախագահը հատուկ կարեւորել է  պետական բյուջեի միջոցների հաշվին ապրանքներ եւ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից իրենց հարկային պարտականությունները լիարժեք կատարելու անհրաժեշտությունը:

«Վերստին շեշտելով, որ որևէ գործարար Հայաստանում չպետք է ունենա արտոնյալ պայմաններ, երկրի ղեկավարը ինչպես կոնկրետ դեպքերի առնչությամբ, այնպես էլ ընդհանուր առմամբ համապատասխան հանձնարարական է տվել իրավապահ մարմիններին` հայտնաբերել հովանավորչություն իրականացնող հարկային և մաքսային մարմինների աշխատակիցներին և պատժել նրանց օրենքի ամբողջ խստությամբ»-տեղեկացրեցին նախագահի մամլո գրասենյակից:

Նախագահ Քոչարյանը նշել է, որ առկա խնդիրներին լուծում տալու համար այսօր անհրաժեշտության կա կիրառել գործողությունների համալիր մի ծրագիր, որը թույլ կտա փակել սողանցքները անբարեխիղճ հարկատուների համար, նաև արագորեն հասնել զգալի արդյունքի` կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի առումով:

Ըստ տեղեկատվության՝ երկրի ղեկավարը հանձնարարել է երկօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ միջոցառումների նշված ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև նախապատրաստել օրենսդրական փոփոխությունների համապատասխան փաթեթ:

Խորհրդակցությանը մասնակցել են Հանրապետության վարչապետը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, հարկային եւ մաքսային գերատեսչությունների ղեկավարները, ոստիկանապետը, նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարը, ազգային անվտանգության ծառայության փոխտնօրենը, գլխավոր դատախազի տեղակալը, պաշտոնատար այլ անձինք:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։