481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կան անձինք, որոնք շահագրգռված չեն Լոռու մարզի դատախազի սպանության բացահայտման մեջ, գլխ. դատախազ
19:05
12 Սեպտեմբերի 2007

Հայաստանում կան անձինք, որոնք շահագրգռված չեն Լոռու մարզի  դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության բացահայտման մեջ, չորեքշաբթի հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

«Նախաքննության ընթացքում հայտնվել են «կեղծ վկաներ», որոնք փորձում են քննիչներին տանել կեղծ ուղիով։ Հիմա մենք պարզում ենք, թե կոնկրետ ով է պատվիրել կեղծ վկայությունները»,-հայտնել է գլխավոր դատախազը։

Հովսեփյանի խոսքերով, նախաքննության խումբը, որը ղեկավարում է Հայաստանի գլխավոր դատախազության հետաքննության վարչության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը, դիտարկում է բոլոր վարկածները, բացի կենցաղային հիմքի վրա սպանությունից։

«Բոլոր դիտարկվող վարկածները կապված են Ղազարյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները կատարելու հետ։ Դա խոսում է այն մասին, որ հանցագործությունը կապված է նրա դատախազական գործունեության հետ, և այդ պատճառով մեր համակարգի վրա մեծ պատասխանատվություն կա այդ սպանությունը բացահայտելու գործում»,-ասաց Հովսեփյանը։

«Այդ գործի վրա աշխատում են լավագույն քննիչները,  օպերատիվ-հետախուզական  ողջ համակարգը  գործի է դրված ամբողջ հզորությամբ, իսկ բուն հետաքննությունը գտնվում է իմ անձնական վերահսկողության տակ»,-հավելեց նա։

Նա առանձնահատուկ ընգծեց, որ չնայած գործի դժվարություններին, հանցագործների բացահայտման համար  կգործարկվեն բոլոր հնարավորությունները։

Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը սպանվել է օգոստոսի 25-ին՝ ժամը 00։20ին։ Անհայտ անձը չորս անգամ կրակել է նրա վրա, ինչի հետևանքով  դատախազը ստացել էր երեք թափանցանց և մեկ կույր հրազենային վերք՝ պարանոցի ետևի և ուսերի հատվածում։

ՀՀ գլխավոր դատախազությունը սպանության փաստով գործ է հարուցել ՀՀ ՔՕ 104 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով (անձի կամ նրա մերձավորների սպանություն՝ այդ անձի ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված)։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: