486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հանցավորության մակարդակը վերջին տարիների ընթացքում կայուն է. գլխավոր դատախազ
16:32
12 Սեպտեմբերի 2007

Վերջին տարիներին Հայաստանում հանցավորության մակարդակը կայուն է։ Այս մասին չորեքշաբթի ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Նրա խոսքերով, հանցագործությունների թիվը տարեկան տատանվում է 10-12 հազարի սահմաններում։ «Երկրում 2007-ի առաջին 8 ամիսների հանցագործությունների մասին տվյալները այնքան էլ մտահոգիչ չեն»,-ասաց գլխավոր դատախազը։

Նա հայտնեց, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  հանցագործությունների թիվը կրճատվել է 13%-ով։ Մինչդեռ, Հովսեփյանը նկատեց, որ կայուն են մնում ծանր և խիստ ծանր հանցագործությունների ցուցանիշները։

Ինչպես նշեց Հովսեփյանը, 2006-ի համեմատությամբ 110 դեպքով կրճատվել են ծանր հանցագործությունները, 300-ով՝ քրեական հետապնդումները, 3-ով՝ սպանությունները, 21-ով՝ թալանի և ավազակային հարձակման դեպքերը։

«Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում հանցավորության մակարդակով վերջին տեղերից մեկն է գրավում՝ զիջելով միայն Տաջիկիստանին»,- տեղեկացրեց գլխավոր դատախազը, հավելելով, որ հետաքննող մարմինների կողմից տարեկան բացահայտվում է շուրջ 7-8 հազ. հանցագործություն։ Հովսեփյանն ընգծեց, որ այդ ցուցանիշները կարելի է բնութագրել որպես «փափուկ», նույնիսկ եվրոպական երկրների համեմատությամբ։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: