480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Բելգիա
16:16
12 Սեպտեմբերի 2007

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Բելգիա` մասնակցելու «Պողոսյան հիմնադրամի»  կողմից Բրյուսելի դիվանագիտական թաղամասում Villa Empain պալատի վերականգնողական աշխատանքի մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Նովոսի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունից՝ հիմնադրամի նախաձեռնության նպատակն է հիշյալ պալատում ստեղծել Արեւմուտքի եւ Արեւելքի մշակույթների երկխոսության կենտրոն։ «Այն նոր շունչ հաղորդելով հայտնի Villa Empain-ին` որպես ճարտարապետական ժառանգություն, խթան կհանդիսանա Արեւմուտքի եւ Արեւելքի մշակույթների երկխոսության համար»,-ասված է հաղորդագրությունում:

Միջոցառումը տեղի կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերի  բարձր հովանու ներքո:

Ստացված հաղորդագրության համաձայն՝ Բրյուսելում գտնվելու ընթացքում նախարար Օսկանյանը ելույթ կունենա նաեւ  «Հենրիխ Բյոյլ» հիմնադրամում (Heinrich BՓll Foundation), որտեղ ներկա կլինեն Բրյուսելի առաջատար վերլուծաբանները եւ գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչները:

«Պողոսյան հիմնադրամը» գործունեությունը սկսել է 1992 թվականից հումանիտար, մանկավարժական եւ մշակութային բնագավառներում, գլխավորապես Հայաստանում եւ Լիբանանում: Հիմնադրամը ֆինանսավորում է մի շարք ոլորտներում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակները: --0- -

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։