478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հետխորհրդային շրջանի գազի ոլորտի օրինակելի ձեռնարկություններից է. բաժնետեր
15:55
12 Սեպտեմբերի 2007

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետերերը կարծում են, որ ձեռնարկությունը հետխորհրդային շրջանի գազի ոլորտի օրինակելի օրինակներից է։ Այս մասին չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց «Գազպրոմ» ԲԲԸ վարչության փոխնախագահ, «ՀայՌուսգազարտի» տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Գուլուբևը ձեռնարկության 10-ամյակի տոնակատարության կապակլցությամբ այցելության ժամանակ։

«Ոչ բոլոր տեղերում է մեզ հաջողվել տարբեր երկրների գործընկերների միջև ստեղծել այսքան բանական, հարմարավետ և կառուցողական փոխհարաբերություններ»,-ասաց նա։

Գոլուբևի խոսքերով, «ՀայՌուսգազարդը» «Գազպրոմ» ԲԲԸ-ի շատ գործընկերների համար օրինակ կարող է ծառայել։

«Դրան հնարավոր դարձավ հասնել հարաբերություններում բաց լինելու և անկեղծության, երկրի ղեկավարության իդեալական աջակցության, ինչպես նաև Էներգետիկայի նախարարության և Հայաստանի կառավարության մասնագիտական և շահագրգիռ աշխատանքի շնորհիվ»,-ընգծեց նա։

Այս կապակցությամբ «Գազպրոմի» վարչության փոխնախագահը նշեց, որ ձեռնարկությանը տրամադրվող աջակցության որակավորումն ակնհայտ է։

«Մենք համոզված ենք, որ երկրի կառավարման  ղեկին մարդիկ են, ովքեր մանրամասն տեղեկացված են բոլոր այն խնդիրների մասին, որոնք այսօր ծառացած են տնտեսության առջև ընդհանրապես և մասնավորապես, հանրապետության առաջատար ձեռնարկություններից մեկի՝ «ՀայՌուսգազարդի»,-ասաց Գոլուբևը։

Ներկայումս Հայաստանում բնական գազ են ստանում 446 բնակավայրեր, որոնցից 98-ը նախկինում գազաֆիկացված չէին։ Բնակչության շրջանում բնական գազից օգտվող բաժանորդների ընդհանուր թիվը 2002թ. սկզբի 112 հազարից 2007թ. առաջին կիսամյակի վերջում ավելացել է մինչև 468 հազարի։

Սեպտեմբերի 12-ին ընկերության 10-ամյակին նվիրված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ այցի շրջանակներում, տեղի ունեցավ խորհրդակցություն ընկերության բաժնետերերի, հիմնական գործընկերների և խոշոր գործարանների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացվեց ձեռնարկության տասնամյա գործունեության հաշվետվությունը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն  Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի։

Ընկերությունը ստեղծվել է 1997թ., ներկայումս նրա կապիտալը կազմում է 580 մլն. դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ՍՊԸ (57,59 տոկոս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7 տոկս) և նավթի ու գազի «Իտերա» ընկերությունը (7,71 տոկոս)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: