481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Մենաներկայացումների «ARMMONO» շեքսպիրյան միջազգային փառատոնը Երևանում նշում է իր 5-ամյակը
14:16
12 Սեպտեմբերի 2007

Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնում չորեքշաբթի տեղի կունենա մենաներկայացումների «ARMMONO»  V շեքսպիրյան միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ցուցահանդեսի կազմկոմիտեից, «ARMMONO»-ի բացումը կնշանավորվի Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնի «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացմամբ, սցենարի հեղինակ՝ Կարինե Խոդիկյան (Հայաստանի մշակույթի փոխնախարար), բեմադրող ռեժիսոր՝Հակոբ Ղազանչյան, (Պատանի հանդիսատես թատրոնի գեղարվեստական ղեկավար)։ Ներկայացմանը մասնակցում են դերասաններ՝ Նինո Կասրաձեն, Դավիթ Դարչիան, Մալխաս Կվրիվիշբիլին։

«ARMMONO»-ում կմասնակցեն նաև Ավստրալիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Սլովենիայից, Իրանից և այլ երկրներից ժամանած թատերական խմբեր։

Հանդիսատեսի դատին կհանձնվեն նաև ներկայացումներ, որտեղ իրենց վարպետությունը կցուցադրեն հայտնի հայ դերասաններ՝ Իշխան Ղարիբյանը (ՊՀԹ), Կարինե Ջանջուղազյանը (Կամերային երաժշտական թատրոն), Ժենյա Ներսիսյանն ու Մարիամ Ղազանչյանը («Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոն), Հրանտ Խաչիկյանը (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա), Դավիթ Հովսեփյանը և Ալլա Սահակյանը («Համազգային» թատրոն), Ջուլիետա Ստեփանյանը («Գոյ» թատրոն-լաբորատորիա)։

 Կազմկոմիտեում նշեցին, որ «ARMMONO» V հոբելյանական փառատոնը տարբերվում է անցածներից արտասահմանյան հյուրերի մասնակցությամբ։ Աշխարհահռչակ հյուրերի թվում են բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, մենաներկայացումների փառատոնների միջազգային ասոցիացիայի նախագահ Վալերի Խազանովը, անտիկ մենաներկայացումների միջազգային փառատոնների տնօրեն Վեցլավ Գերասը, «Թեսփիս» մենաներկայացումների միջազգային գերմանական փառատոնի տնօրեն  Յոլանտա Զուտովիչը և «Վիդլունյա» մենաներկայացումների միջազգային կիևյան փառատոնի տնօրեն Նինա Մազուրը։    

Մենաներկայացումների «ARMMONO» V  շեքսպիրյան միջազգային փառատոնը անց է կացվում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչպես նաև Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։  

Կազմակերպիչն է «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնը և միջազգային ինստիտուտի և թատրոնի հայկական ազգային կենտրոնը։

Մենաներկայացումների «ARMMONO» շեքսպիրյան թատերական առաջին միջազգային փառատոնը անց է կացվել 2003 թ.-ի սեպտեմբերին՝ Երևանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: