478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկեցին Ռուսական խոսքի օրերը
20:11
11 Սեպտեմբերի 2007

Հայաստանում երեքշաբթի մեկնարկեցին Ռուսական խոսքի օրերը։ Ինչպես երեքշաբթի միջոցառման բացմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, օրերին մասնակցելու համար Երևան է ժամանել ռուսական 80-հոգանոց պատվիրակությունը։

«Դեռևս մի քանի ամիս առաջ նման մշակութային միջոցառման անցկացումը անհավանական էր թվում, իսկ այսօր Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերի շնորհիվ դա իրականություն է դարձել»,-ասաց նա։

Ռուսական պատվիրակության ղեկավար Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության ռուսական ընկերության նախագահ, ՌԴ գրողների և լրագրողների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Վիկտոր Կրիվոպուսկովի խոսքերով, միջոցառման նպատակն է երկու երկրների հոգևոր մշակույթի բարձրացումը։

«Մենք ուզում ենք մեր խոսքով ողջունել մեր ամենից մոտ և թանկագին բարեկամին, որը Հայաստանն է, խոսք, որը գրված է փետրագրչով և հնարավոր չէ քերել կացնով»,-հայտնի ասացվածքը մեջբերեց գրողը։

Ինչպես նշեց Կրիվոպուսկովը, ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ոչ դատարկ ձեռքերով, այլ գրքերով, որոնք վերացնում են միասնական պետության փլուզումից հետո առաջացած տեղեկատվական և գրական դատարկությունը։

«Թե ռուսներին, թե հայերին անհրաժեշտ է վերականգնել հոգևոր սերուցքը, որը կապող օղակ է հայ-ռուսական հարաբերություններում։ Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարն առկա է»,-հավելեց նա։

Ռուսական պատվիրակության ղեկավարը նկատեց, որ Հայաստանում Ռուսական խոսքի օրերին մասնակցելու համար կժամանեն դերասաններ Վասիլի Լանավյոը, Վալերի Զոլոտուխինը, գրող, պատմաբան-հայագետ, կինոբեմադրիչ Կիմ Բախշին, բանաստեղծուհի Ալեքսանդրա Օչիրովան, որի բանսատեղծություններն առաջին անգամ թարգմանվել են հայերեն։ Բացի այդ, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ելույթ կունենա Ա. Յուրլովի անվան պետական ակադեմիական երգչախումբը։

«Ռուսական խոսքի օրերի շրջանակներում տեղի կունենա «Կանչ» պատմվածքների ժողովածուի, «Սիրտը քար չէ» վիպաշարի, «Նռնաթզբեհ» 20-21-րդ դարերի հայկական պոեզիայի հավաքածուի, «Ըմբոստ Ղարաբաղ», ինչպես նաև աննախադեպ «Հայաստան, Հայաստան...200 հարց, 200 պատասխան երկրի և ժողովրդի մասին բիբլիական ժամանակներից մինչև մեր օրերը» գրքի շնորհանդեսը»,-տեղեկացրեց Կրիվոպուսկովը։

Ռուսական խոսքի օրերը կտևեն մինչև սեպտեմբերի 17-ը։ Այդ ընթացքում Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Ստեփանակերտում կանցկացվեն ռուսաց լեզվին և Հայաստանի ու Ռուսաստանի միջև գրական և տեղեկատվական կապերի ամրապնդմանը նվիրված բազմաթիվ մշակութային միջոցառումներ։ Միջոցառումը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության  համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի կնքման 10-ամյակին և Ռուսաց լեզվի տարվան։ Ռուսական խոսքի օրերն անց են կացվում վարչապետ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ։--0--    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: