484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
National Instruments ամերիկյան ձեռնարկության մուտքը Հայաստան կնպաստի երկրում տեխնոլոգիական ինժեներիայի զարգացմանը
18:49
11 Սեպտեմբերի 2007

Այս կարծիքը երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց National Instruments ձեռնարկության Ասիայում վաճառքների գծով փոխնախագահ Վիկտոր Մայերսը՝ «Ինկուբատորային ձեռնարկություններ» հիմնադրամի և NI ձեռնարության միջև փոխըմբռնման մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ։

Նրա խոսքերով, տարածաշրջանային կենտրոնի գործունեությունը, որը ձեռնարկությունը հիմնադրել է Հայաստանում, կներառի էլեկտրոնիակայի գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ թվային, մեքենայացված համակարգերը և կառավարման համակարգը։

«Բացի այդ, ձեռնարկությունը մտադիր է որոշակիացնել բարձրագույն կրթության հետ համագործակցության եզրերը՝ կրթական ծրագրերի շրջանակներում իրենց լայն հնարավորությունների շնորհիվ իրականացրած հետազոտությունների հիմքի վրա»,-պարզաբանեց նա։

Մայերսն ընգծեց, որ ձեռնարկության այդ ոլորտի գործունեության նպատակը ոչ միայն ձեռնարկության համար փորձառու մասնագետների պատրաստումն է, այլ նաև համալսարանական համակարգում տեխնոլոգիական զարգացման համար հնարավորություններ ստեղծելը, ինչն ապագայում կբարձրացնի երկրի հնարավորությունները։

«Երևանի պետական համալսարան և Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարան այցելելուց հետո մենք համոզվեցինք, որ այդ համալսարանների տեխնոլոգիական լաբորատորիաներում արդեն կիրառություն են գտնում մեր ձեռնարկության ինժեներական լուծումները»,-ընգծեց նա։

Նա հավելեց, որ Հայաստանի ինտելեկտուալ ներուժը ձեռնարկության կողմից երկրում գործունեուոթյուն ծավալելու համար լավ հիմք է։

«Հիմա մեր առջև այդ ներուժի ընդլայնման և դրա ավելի արդյունավետ կիարռման խնդիր ունենք»,-ասաց նա։

«Ինկուբատորային ձեռնարկություններ» հիմնադրամի և NI ձեռնարության միջև փոխըմբռնման մասին համաձայնագիրը ստորագրվեց Երևանում 2007-ի սեպտեմբերի 11-ին։ Փաստաթութղը հաստատում է կողմերի պատրաստակամությունը Հայաստանում գիտական հետազոտությունների և կրթության գծով համատեղ ծրագրեր իրականացնելու գործում։

National Instruments ձեռնարկությունը ԱՄՆ-ի առաջատար կազմակերպություններից է տեխնոլոգիաների և վիրտուալ գործիքավորման գծով։ Ձեռնարկությունը նոր մոտեցումներ է առաջարկում նախագծման մեքենայացման, նախատիպների ստեղծման և չափագրման համակարգերի գործառույթների իրագործման ու ներդրված կիրառական ծրագրերի ստեղծման  ոլորտներում։

NI տեխնոլոգիաները համալսարաններին  արագ մշակման և արդիականացման գործարկումների հնարավորթյուն են ընձեռում, ինչպես նաև թույլ են տալիս ուսանողներին լուծել ինժեներական և գիտական խնդիրներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրոմեխանիկան, էլեկտրոնիկան, մեխատրոնիական, կառավարման և ղեկավարման համակարգերի մշակումը, ազդանշանի և տեսապատկերների թվային մշակումը, հեռուստահաղորդակցումը և կապի ու սարքավորումների ստեղծման համակարգերը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։