478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+36
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հարավի հայերը նշել են իրենց թեմի 10-ամյակը
10:59
11 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հարավի հայկական համայնքը հանդիսավոր կերպով նշել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավի թեմի հիմնադրման 10-ամյակը։  

Ինչպես տեղեկացրեցին Ռուսաստանի հայկական «Երկրամաս» թերթի խմբագրությունից, գլխավոր հանդիսությունները տեղի են ունեցել Ստավրոպոլ երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում, հայկական Սուրբ Վարդան եկեղեցին նույնպես նշել է իր օրհնման 10-ամյակը։ 

Տոնը սկսվել է Սուրբ Վարդան եկեղեցում տեղի ունեցող հանդիսավոր ժամերգությամբ, որը անցկացրել է Ռուսաստանի հարավի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մովսես Մովսեսյանը։

Ժամերգությունից հետո, եկեղեցու տարածքում տեղի է ունեցել հանրահավաք, որի ընթացքում Հայ  առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Առաքել Քյարմյանը ընթերցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի պաշտոնական ուղերձը (կոնդակ)։

Իր ուղերձում Գարեգին Երկրորդը թեմի 10-ամյակի առիթով իր օրհնություն է փոխանցել Ռուսաստանի հարավի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մովսես Մովսեսյանին, թեմի հոգևորականությանը, թեմական և համայնքային ղեկավարությանը, ինչպես նաև բոլոր ծխականներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել է եկեղեցական համայնքին՝ կոչ անելով լինել հավատքով ուժեղ, մեծարել առաքելական պարգևները և ձգտել Սուրբ Էջմիածնի, Ռուսաստանի հարավի թեմի և Հայրենիքի բարգավաճմանը։

Հանրահավաքին նաև ելույթ է ունեցել Հարավային Ֆեդերալ օկրուգում Հայաստանի գլխավոր դեսպան Արարատ Գոմցյանը, Ստավրոպոլ երկրամասի և Կիսլովոդսկ քաղաքի ղեկավարության ներկայացուցիչները, Ռուսաստանի հարավի թեմի ծխի վանահայրերը, տարածաշրջանի հայկական հասարակական կազմակերպությունների ղեկավարները, ռուսական ուղղափառ եկեղեցու և իսլամական հոգևորականության ներկայացուցիչները։

Հանդիսությունը շարունակվել է Ստավրոպոլ երկրամասի հայկական ազգագրական խմբերի համերգով և ավարտվել է ուշ երեկոյան՝ տոնական հրավառությամբ։

Հայկական առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավի թեմը հիմնադրվել է նախկին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի սուրբ  կոնդակով։ Թեմի կենտրոնը Կրասնոդար քաղաքն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: