478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
2008-ին կինոարտադրությունը դառնալու է Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջնային ուղղություններից մեկը
19:46
10 Սեպտեմբերի 2007

2008-ին կինոարտադրությունը դառնալու է Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջնային ուղղություններից մեկը, երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը։

«Մենք դրական ենք գնահատում 2007-ի խոշորագույն հեռուստանախագծերից մեկը՝ «Մի վախեցիր» բազմասերիանոց ֆիլմը, որի հաջողության հետ են կապված կինոարտադրության ոլորտում մեր հետագա անելիքները»,-ասաց նա։

Արզումանյանի խոսքերով, մոտ ժամանակներս Հանրային հեռուստատեսությունը իր հանդիսատեսին կներկայացնի մի քանի նոր ֆիլմեր, մասնավորապես, «Սկյուռիկներն ու արջերը» պայմանական վերնագրով ֆիլմը, որտեղ գլխավոր դերերը կատարել են Խորեն Լևոնյանը (ԽՍՍՀ ժողովրդական դերասան Խորեն Աբրահամյանի թոռը) և Նազենի Հովհաննիսյանը։

Միևնույն ժամանակ տնօրենը նշեց, որ Հայաստանը մասնակցում է նաև միջազգային նախագծին։

«Երկրորդ ճանապարհորդությունը» հայ-ֆրանսիական նախագծին կմասնակցեն այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Արմեն Ջիգարխանյանը և Պիեր Ռիշարը»,-ասաց նա։

Արզումանյանը հավելեց նաև, որ գեղարվեստական ֆիլմերից բացի Հանրային հեռուստատեսությունը ծրագրում է սկսել «թեթև սերիալի» նկարահանումները։

«Մենք արդեն գնել ենք 180 սերիանոց ֆիլմի սցենարը, որի նախատիպը լատինամերիկյան սերիալներն են։ Սերիալի նկարահանումները կսկսվեն երկու ամսվա  ընթացքում»,-ասաց Արզումանյանը։

Տնօրենի խոսքերով, սերիալի համար պատրաստի սյուժեի գնումը արտասահմանից Հայաստանի համար ավելի էժան է, քան տեղացի հեղինակների կողմից դրանք գրելը։

Նա հավելեց, որ լատինամերիկյան սերիալների ցուցադրումը Հանրային հեռուստատեսության եթերում մոտ ժամանակներս կկրճատվի։

«Երբ մենք պատրաստ լինենք հանդիսատեսին ներկայացնել տեղի արտադրանքը, այդ ժամանակ արտասահմանյան սերիալների քանակը կկրճատվի»։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: