487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ՊՆ-ն աբսուրդ է համարում հայտարարությունն այն մասին, որ հայկական զինված ուժերի շարքերում ծառայում են Իրանի քաղաքացիներ
19:36
10 Սեպտեմբերի 2007

ՀՀ  Պնախարարի մամուլի-քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը աբսուրդ է անվանել ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի կազմում կարող են ծառայել Իրանի քաղաքացիներ։

«Նման բան կարող է լինել միայն այն դեպքում, եթե ծագումով իրանցին ստացել է Հայաստանի քաղաքացիություն և ենթակա է զինծառայության։ Բայց մինչ օրս Հայաստանի զինված ուժերում նման դեպքեր չեն եղել»,-ասաց Շահսուվարյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Նա հերքեց նաև Ադրբեջանում հնչող հայտարարություններն այն մասին, թե իբր Վրաստանի ռուսական ռազմաբազաներից արտահանվող զինամթերքը տեղակայվում է Հայաստանի և Ադրբեջանի  սահմանում։ Նրա խոսքերով, Վրաստանի ռուսական բազաների զինամթերքը տեղակայվում է միայն 102-րդ ռուսական ռազմաբազայում։

«Մենք տեխնիկայի տեղափոխման գործընթացի հետ որևէ առնչություն չունենք և չենք կարող ունենալ։ Այդ գործընթացը լիովին կառավարվում և  գտնվում է ռուսական կողմի իրավասության տակ»,-ասաց Շահսուվարյանը։

Ադրբեջանի Պնախարար Սաֆար Աբիևը երկուշաբթի լրագրողներին հայտարարել է, որ Բաքուն ճշտում է Ադրբեջանի հետ սահմանակից հայկական տարածքներ Վրաստանից  ռուսական  ռազմաբազաների զենքի փոխադրման մասին տեղեկությունը։

Նա նաև նշել է, որ դիվանագիտական ուղիներով Բաքվում ուսումնասիրվում է ՀՀ բանակում իրանցիների ծառայության մասին տեղեկությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։