486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախկին ԱԳ նախարարը կալանքից ազատվելուց հետո հայտարարել է, որ մտադիր է վերականգնել իր բարի համբավը
19:11
10 Սեպտեմբերի 2007

Հայաստանի նախկին ԱԳ  նախարարը կալանքից ազատվելուց հետո հայտարարել է, որ մտադիր է վերականգնել իր բարի համբավը։ Այս մասին նա հայտարարեց կալանքից ազատվելուց հետո տված առաջին մամուլի-ասուլիսում։

«Ես արդեն դիմել եմ մարդու իրավունքների Եվրոպական դատարան և պահանջում եմ, որպեսզի բոլոր մեղավորները և իմ դեմ հերյուրանքներ տարածողները ներողություն խնդրեն՝ պատվիրատուներից մինչև իրականացնողները»,-ասաց նա։

Արզումանյանի գնահատականներով, իր դեմ ներկայացված մեղադրանքները «քաղաքական պատվեր և իրավական ամենաթողություն է»։ Նա նշեց, որ որ մտադիր չէ լքել քաղաքական գործունեությունը և «ոչինչից և ոչ մեկից չի վախենում»։

Հայաստանի ԱԳՆ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը ուրբաթ օրվա գիշերը ազատ է  արձակվել հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից, որտեղ գտնվում էր վերջին չորս ամիսների ընթացքում։ Կալանքը, որպես խափանման միջոց Արզումանյանի նկատմամբ փոխարինվեց երկիրը չլքելու պարտավորությամբ։

Մայիսի 8-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայողները կալանել էին  Արզումանյանին, Հայաստանի քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (ապօրինի ճանապարհով ստացած եկամուտների օրինականացում) պատժվող հանցագործության կասկածով։

Մայիսի 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հայցը որպես խափանման միջոց ՀՀ ԱԳ  նախկին նախարար, «Քաղաքացիական անհամաձայնություն» շարժման համահիմնադիր Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ երկու ամիս կալանք կիրառելու վերաբերյալ։—0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։