482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Եգիպտոսի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի կրկնօրինակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին
18:55
10 Սեպտեմբերի 2007

 Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակն է  հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության

նորանշանակ դեսպան Վահիդ Էլ Դին Իսմայիլ Գալալը, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

«ԱԳ նախարարը երախտագիտությամբ նշեց ԱՊՀ, եվրոպական իսլամական ու նորանկախ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի, որի գլխավոր քարտուղարն էր պրն. Գալալը, եւ Հայաստանի գործակցությունը, որի շնորհիվ վերջին 14 տարիների ընթացքում Հայաստանից բազմաթիվ պաշտոնյաներ են վերապատրաստվել Եգիպտոսում»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարար Օսկանյանը գոհունակություն  է հայտնել վերջին տարիներին Հայաստանի եւ Եգիպտոսի երկկողմ շփումների աշխուժացման վերաբերյալ, հատկապես տնտեսական եւ մշակութային ոլորտներում:

Վահիդ Էլ Դին Իսմայիլ Գալալը ծնվել է 1952թ. Գիզայում: 1974թ. ավարտել է Կահիրեի համալսարանի առեւտրի ֆակուլտետը: 1977թ. աշխատանքի է անցել ԵԱՀ ԱԳ նախարարությունում: 1990թ. եղել է Հորդանանում ԵԱՀ դեսպանության խորհրդական: 1994 եղել է արաբական եւ մերձավորարեւեյան հարցերով ԵԱՀ ԱԳ նախարարի տեղակալի աշխատակազմում խորհրդական:

1995 թ. աշխատել է Ինդոնեզիայում ԵԱՀ դեսպանությունում` որպես խորհրդական, 1999թ.` ԵԱՀ ԱԳ տնտեսական համագործակցության հարցերով նախարարի տեղակալ: 2001թ. ստացել է արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան: 2001թ.աշխատել է ԵԱՀ գլխավոր հյուպատոս Կադունայում (Նիգերիա),

2005թ.` ԵԱՀ ԱԳՆ Իսրայելի վարչության տնօրեն, 2006թ.` ԱՊՀ, եվրոպական իսլամական եւ նորանկախ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղար: Ամուսնացած է, ունի մեկ որդի:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: