483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԺ աշխատանքը ժամանակավորապես կհեռարձակվի նախկին ռեժիմով. խոսնակ
18:22
10 Սեպտեմբերի 2007

 Հայաստանի ԱԺ աշխատանքը ժամանակավորապես կհեռարձակվի նախկին ռեժիմով։ Այս մասին երկուշաբթի  լրագրողներին հայտնեց ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։ «Խորհրդարանի հեռարձակման մասին հարցը հիմա գտնվում է ուսումնասիրման փուլում, բայց մինչ այդ կգործեն Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակման վերաբերյալ նախկին պայմանավորվածությունները»,-ասաց նա։

Խոսնակը նշեց, որ մինչև սեպտեմբերի վերջ հեռարձակման մասին հարցը կընդհանրացվի, հետո խմբակցությունների հետ համատեղ քննարկում կկազմակերպվի, խորհրդարանի համար հեռարձակման ամենից նպատակահարմար չափորոշիչը գտնելու համար, ինչից հետո հարցը կդիտարկվի կառավարության և հեռուստաալիքների ղեկավարների հետ միասին։

«Իհարկե լավ կլիներ հարցը լուծել նախքան խորհրդարանի աշխատանքների սկսվելը, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս հարցը բավականին աշխատատար է և երկար ժամանակ է պահանջում»,-ասաց նա։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ Թորոսյանը ոչ նպատակահարմար համարեց խորհրդարանի աշխատանքի լուսաբանման համար առանձին ալիքի գոյությունը։

2007-ի փետրվարի 16-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր  ճանաչել խորհրդարանի օրենսդրության մեջ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ  խորհրդարանական ելույթների պարտադիր հեռարձակման մասին դրույթը։ Հարցը, Սահմանդրական դատարանի  քննարկմանը ներկայացվել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության համաձայն, ։

Ինչպես ավելի վաղ արդեն հայտարարել էր Տիգրան Թորոսյանը, ՀՀ նախագահը դատարանում բողոքարկել էր խորհրդարանի լուսաբանման ձևը, այլ ոչ հեռարձակման բուն փաստը։ Ստեղծված իրադրության կապակցությամբ խոսնակն առաջարկել էր պայմանավորվել Հանրային հեռուստաընկերության հետ խորհրդարանի աշխատանքի նախկին ռեժիմով հեռարձակման երկարաձգման մասին, մինչև հարցի արմատական լուծում գտնելը և ԱԺ օրակարգում փոփոխություններ մտցնելը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։