484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի միջազգային հանրության կողմից ԼՂՀ իրավական ճանաչման համար. ՀՀ ԱԺ խոսնակ
16:23
10 Սեպտեմբերի 2007

Հայաստանը պարտավոր է մեծ ջանքեր գործադրել միջազգային հանրության կողմից Լեռնային-Ղարաբաղի Հանրապետության իրավական ճանաչման համար, երկուշաբթի մամուլի-ասուլիսում հայտարարեց ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը՝ մեկնաբանելով ԼՂՀ-ն Հայաստանին միացնելու վերաբերյալ ՀՅԴ խմբակցության նախագիծ ներկայացնելու պատրաստակամությունը։

Նրա կարծիքով, ԼՂՀ անկախությունը միակ միջոցն է, որով կարելի է ապահովել հանրապետության իրավական ճանաչումը միջազգային հանրության կողմից։

«Մի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի տեսակետից անկախության ճանաչման համար կան բոլոր իրավական, պատմական և քաղաքական հիմքերը։ Բայց մյուս կողմից, ողջ աշխարհում, հատկապես Եվրոպայում, ազգերի ինքնորոշման կիրառման հետ կապված լուրջ բարդություններ կան»,-ասաց նա։

Թորոսյանը նշեց, որ դա միակ ճիշտ տարբերակն է, որը համապատասխանում է ժամանակի իրողություններին։

«Հակառակը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել այն խնդիրների լուծման համար, որոնց մենք հետամուտ ենք ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ»,-նշեց նա։

Խոսնակը հավելեց, որ ԵԽԽՎ №1416 հռչակագրում նշվում է, որ ԼՂՀ-ն կարող է անջատվել Ադրբեջանից ժողովրդավարական գործընթացների կիրառման դեպքում, այն է՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով։

Միևնույն ժամանակ Թորոսյանը նկատեց, որ փաստաթղթում նշվում է, որ եթե ԼՂՀ-ն միանա Հայաստանին, դա կդիտարկվի որպես ԵԽ  մի անդամի կողմից ագրեսիա մյուս անդամ-երկրի նկատմամբ։ «Մենք չենք կարող անտեսել միջազգային իրավունքի սկզբունքները։ Մենք միասնական ժողովուրդ ենք, որն ունի ընդհանուր հայրենիք, մեկ նպատակ, բայց այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ունենալ երկու անկախ պետություն։»,-ասաց Թորոսյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։