478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են. Ռուսասատնում ՀՀ դեսպան
14:26
10 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական հարաբերությունները զարգացում են ապրում։ Այս մասին ռուսական «Նեզավիսիմոյա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը։

«Մեր երկրները դարեր ի վեր միասին են ապրել, իսկ 10 տարի առաջ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դարձավ մեր բազմադարյա բարեկամական հարաբերությունների տրամաբանական շարունակությունը»,- ասել է նա։

Սմբատյանի խոսքերով, այդ սկզբունքները տարածվում են հայ-ռուսական համագործակցության բոլոր ոլորտների վրա, մասնավորապես՝ ռազմա-քաղաքական, տնտեսական, հումանիտար։

«Մեր հարաբերությունները արագ են զարգանում։ Հատկապես ցուցադրական կարելի է համարել տնտեսության ոլորտում զարգացող համագործակցությունը, թեև ԽՍՀՄ փլուզումից հետո մեծ խնդիրներ էին առաջացել։ Երեք տարի առաջ մեծ առաջընթաց գրանցվեց»,- նշեց դեսպանը։

Սմբատյանը հայտնեց, որ այդ առաջընթացին մեծապես նպաստել է ավելի քան մեկ տարի առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտությունն այն մասին, թե ափսոս, որ Մոսկվան Երևանի հետ տնտեսական հարաբերություններում առաջին տեղը չի զբաղեցնում։ Ինչպես ավելացրել է  դեսպանը, այդ ափսոսանքը բավական լուրջ է ընդունվել, և հիմա Ռուսաստանը՝ Հայաստանի թիվ մեկ գործընկերն է։

Հայ դիվանագետը տեղեկացրել է, որ այսօր Հայաստանում աշխատում են 800 հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ։ Մասնավորապես, հանարպետությունում աշխատում են այնպիսի խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են «Ռուսական ալյումինը», «ՌԱՕ» ԵԷՍ», «Գազպրոմ», «Վիմպելկոմը», ՎՏԲ բանկը, Ատոմային էներգետիկայի դաշնային գործակալությունը։

«Նախկինում ռուս գործարարները հանրապետություն էին գալիս հետևյալ խոսքերով. «Հայաստանին օգնել է պետք»։ Հիմա առաջատար ռուսական ընկերությունները հետաքրքրված են հայկական տնտեսությամբ։ Դրան, ի միջի այլոց, նպաստում է Հայաստանի լիբերալ հարկային համակարգը, ներքին կայունությունը։,- ընդգծել է դեսպանը։

2007թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ աճել է 57%-ով և կազմել 330,1 մլն. դոլար։ Միաժամանակ, Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստան կազմել է 111,8 մլն. դոլար (Հայաստանի ընդհանուր արտահանման 7,7% -ը)՝ ավելանալով 2,05 անգամ՝ 2006թ. հունվար-հուլիս ամիսների համեմատությամբ։

Ռուսական արտադրության ապրանքների ներմուծման ծավալը Հայաստան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 218,3 մլն. դոլար՝ ավելանալով 40,1%-ով։ Միևնույն ժամանակ, ՌԴ տարածքից ընդհանուր ներմուծման ծավալը կազմել է 292,3 մլն. դոլար (ավելացել է 1,58 անգամ) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 17,9%։

Ընդհանուր առմամբ, 2007թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտաքին ընդհանուր առևտրաշրջանառության 14,6% -ը բաժին է ընկել Ռուսաստանի Դաշնությանը, որն ամենաբարձր ցուցանիշն է՝ համեմատած Հայաստանի այլ առևտրային գործընկեր-երկրների հետ։ Հայաստանի արտաքին ընդհանուր առևտրաշրջանառության  ՌԴ մասով  31,8%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին (անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի 28,6% համեմատությամբ)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: