483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ժողովուրդը Ադրբեջանի ագրեսիան ձևափոխում է «վերջին դատաստանի» հաղթական պատերազմի օրվա. ՀՀ Պնախարարի խորհրդական
13:52
10 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/.  ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՊՆ ազգային և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, գեներալ-մայոր Հայկ Քաթանջյանը վստահ է, որ հայ ժողովուրդը կարող է Ադրբեջանի հնարավոր հարձակումը ձևափոխել որպես  «վերջին դատաստանի» հաղթական պատերազմի օր։

«Հայ մասնագետներն ուշադրությամբ հետևում են ալիևյան ռեժիմի տնտեսական, քաղաքական և ռազմական ակտիվության զարգացմանը։ Իմ կարծիքով, Հայաստանը կշարունակի կատարել իր պարտավորությունները միջազգային հանրության և սեփական ժողովրդի առջև, այդ թվում՝ ազգային և միջազգային անվտանգության ապահովման ոլորտում»,- ասել է Քոթանջյանը հանարապետության «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթին տված հարցազրույցում։

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի խոսքերով, «Ալիևի հակաժողովրդվարական ռեժիմի միջոցով ռազմական խուճապի հրահրումը կնպաստի աշխարհի ողջ հայության գաղափարական ռեսուսրների համախմբմանը՝ Հայաստանում կայուն զարգացման արդյունավետ ճանապարհների մշակման և հայ ժողովրդին նոր ցեղասպանությամբ սպառնացող սադրիչին արժանի պատիժ տալու շուրջ»։

«Որքան ինձ հայտնի է, հայության մոտ ինտենսիվորեն զարգանում է այն տեղեկությունը, որ Ադրբեջանը նախապատրաստվում է նոր հարձակում կազմակերպել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ»,- ասել է  Քոթանջյանը, նշելով, որ դա կհանգեցնի Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության համակարգի որակական կատարելագործմանը։

«Ձևափոխության էությունն ամփոփվելու է Ադրբեջանի ռազմատենչ մտահղացումների դինամիկ և նորարար գերազանցման մեջ»։ Արդյունքում Հայաստանը ձեռք կբերի այնպիսի անվտանգ և կայուն զարգացման երաշխիքներ, որոնց առկայության դեպքում Հայաստանի և ԼՂՀ անվտանգության ապահովման ռեսուրսները ցանկացած ժամանակ կարող են հուսալի կերպով հավասարեցնել նոր պատերազմի նախապատրաստական աշխատանքների վրա ծախսած Ադրբեջանի ծախսերը»,- ասաց պաշտպանության նախարարի խորհրդականը։

Նրա խոսքերով, Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂՀ դեմ հնարավոր հարձակմանն արժանի հակահարված կարող է ծառայել անվտանգության ոլորտում բազմակողմանի և երկկողմանի հարաբերությունների ակտիվացումը, որոնք Հայաստանին կապում են իր դաշնակիցների և գործընկերների, ինչպես նաև ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ։

«Անցյալի դասերից ելնելով՝ հայությունն իր բոլոր ռեսուրսներն ուղղում է նրան, որպեսզի Հայաստանի և ԼՂՀ բնակչության նկատմամբ ցեղասպանության կրկնման իրական սպառնալիքի առաջացման դեպքում Ադրբեջանի հարձակումը ձևափոխի որպես 11-միլիոնանոց հայության «վերջին դատաստանի» հաղթական պատերազմի օր՝ ընդդեմ սադրիչ-պետության հակաժողովրդվարական ռեժիմի»,- ընդգծել է Քոթանջյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: