486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «Ռուսսկի սիլուետ» միցույթի երկու հաղթողները մասնակցելու են նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք եզրափակչին
13:04
10 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում տեղի ունեցած «Ռուսսկի սիլուետ» միցույթի երկու հաղթողները մասնակցելու են նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք եզրափակչին։ Ինչպես «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում տեղեկացրեց կիսաեզրափակիչի ժյուրիի նախագահ, «Ռուսսկի սիլուետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դարյա Լևկովիչը, ժյուրիի առջև բավականին դժվար խնդիր էր դրված, քանի որ մրցույթի եզրափակչի մասնակցությանը հավակնում էին միանգամից մի քանի հավաքածուներ։

«Ես հաճելիորեն զարմացած եմ, որ հայ մոդելավորողների հավաքածուները տարեց տարի ավելի ու ավելի են կատարելագործվում»,- ասաց նա։

Նշելով, որ մրցույթի մասնակից Նեկտար Վասիլյանն իր Elvis Forever հավաքածույով զբաղեցրել է առաջին տեղը, նա արդեն իր աշխատանքները ներկայացրել է «Ռուսսկի սիլուետի» եզրափակիչում և աշխատանքային փորձ է անցել արտասահմանում։ Լևկովիչն ընդգծեց, որ այս հաղթանակը նույնպես որոշակի դրական առաջընթաց կբերի նրա ստեղծագործական աշխատանքին։

Միաժամանակ, նա ավելացրեց, որ ժյուրին «Ռուսսկի սիլուետի» եզրափակչին մասնակցելու հնարավորություն է տվել նաև Սեդա Մանուկյանին, որի Armenian Project հավաքածուն կիսաեզրափակիչում զբաղեցրել է երկրորդ տեղը։

«Ռուսսկի սիլուետ» հիմնադրամի փոխտնօրենը պարզաբանեց, որ, հավաքածուները գնահատելիս, ժյուրին առաջնահերթ ուշադրություն է դարձրել մոդելավոորղի նորարարության վրա, ստեղծագործական մոտեցմանը, ինչպես նաև ամբողջականությանը, հավաքածուի ճիշտ կառուցմանը և ավանդույթներին հետևելուն։

«Պարտադիր չէ, որ հավաքածուն լինի թանկարժեք նյութերից և ինչ-որ թանկարժեք իրի տպավորություն ստեղծի, մեզ մոտ առաջին տեղում նորարությունը և մտահղացումն են»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ հենց այդ չափանիշների շնորհիվ են երկու հայ մոդելավորողները դուրս եկել մրցույթի եզրափակիչ։

Որպես ամփոփում Լևկովիչը նշեց, որ Հայաստանում, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրներում, նորաձևությունը տարեց տարի փոխվում է դեպի լավը։

«Հուսանք, որ նորաձևության արտադրությունում դրությունը հետագայում նույնպես կզարգանա այս նույն միտումով»,- ընդգծեց նա։

Հայաստանյան առաջին երեք նախնական փուլերից հետո «Ռուսսկի սիլուետ» մրցույթի կիսաեզրափակիչ են անցել 27 երիտասարդ հայ մոդելավորող-դիզայներներ, որոնք սեպտեմբերի 8-ին իրենց հավաքածուները ներկայացրեցին «Մոսկվայի տանը» ՄՄԳԿ (Մոսկովյան մշակութային գործարար կենտրոն)։ Երրորդ տեղը Նեկտար Վասիլյանից և Սեդա Մանուկյանից հետո, իրար մեջ կիսեցին մոդելավորողներ Վերոնիկա Տկաչենկոն և Աննա Վարդանյանը՝ «Ռուսսկայա ռուլետկա» և «Վալենկի» հավաքածուներով։

Կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները հուշանվեր-մրցանակներ ստացան միջոցառման հովանավորողներից։ Բացի այդ, Անդրկովկասի երկրներում, Մոլդովայում և Բելառուսում  Dior Parfums, Parfums Givenchy, Guerlain և Kenzo Parfums ներկայացուցչությունների ղեկավար, «ՌՈՒԺ» օծանելիքի և հարդարանքի միջոցների  ցանցի պաշտոնական գործընկեր Ելենա Լադան Dior ընկերության և «ՌՈՒԺ» ցանցի անունից եզրափակիչ անցած մասնակիցներից մեկի՝ Նեկտար Վասիլյանի համար հատուկ մրցանակ էր սահմանել Dior ոգուն համապաատսխանության համար՝ Փարիզ մեկնելու իրավունք, ինչպես նաև այց՝ կոսմետիկայի և մոդելային խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Dior գործարան։

«Ռուսսկի սիլուետ» մրցույթի Հայաստանի երրորդ ընտրական փուլի և կիսաեզրափակչի կազմակերպիչներն են «Ռուսսկի սիլուետ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ  «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն» ՓԲԸ-ն և «Մոսկվայի տուն» ՄՄԳԿ (Մոսկովյան մշակութային գործարար կենտրոն) ընկերությունը։

Միջոցառման պաշտոնական գործընկերն է ВТБ Բանկը (Հայաստան), գլխավոր տեղեկատվական գործընկերը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, տեղեկատվական գործընկերներն են ռադիո «Վանը» և «Ռուսսկոյե ռադիոն», «Նովոստի-Արմենիա» և «Արմենպրես» լրատվական գործակալությունները, ինչպես նաև «Էլիտ լայֆ», «Էլիտ սթայլ», «Աֆիշա», «Արմյանկա», «Շոկոլադ»  և  «Երևան» ամսագրերը։

Երիտասարդ դիզայներ-մոդելավորողների «Ռուսսկի սիլուետ» միջազգային մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։ Մրցույթը հիմնադրվել է 1999թ.-ին՝ «Ռուսսկի սիլուետ» բարեգործական հիմնադրամի կողմից և անցկացվում է ԱՊՀ և բալթյան  150 քաղաքներում։

Հայաստանը, 2000թ.-ից սկսած, արդեն հինգերորդ անգամ է մասնակցում Երիտասարդ դիզայներների միջազգային մրցույթին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։