481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ կոմունիստները կոչ են անում արտասահմանյան կուսակցություններին՝ չմիջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին
12:53
07 Սեպտեմբերի 2007

Կոմունիստական կուսակցության ԿԿ-ի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը կոչ է արել արտասահմանյան կուսակցություններին չմիջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։

«Ոչ մի արտասահմանյան կուսակցություն, անկախ նրա պատմական անցյալից և այսօր քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքից, իրավունք չունի միջամտել Լեռնային Ղարաբաղի ներքին գործերին», - հայտարարեց Ռ. Թովմասյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը՝ մեկնաբանելով  ադրբեջանական ԶԼՄ-ի կողմից տարածած  Գերմանիայի Դաշնության Die LINKE (աջակողմյանները) կուսակցության հայտարարությունը։

Die LINKE-ն, փաստորեն հանդիսանալով ԳԴՀ-ում իշխող սոցիալիստական  միացյալ կուսակցության ժառանգորդը, ելույթ է ունեցել հայտարարությամբ, որում դատապարտել է Լեռնային Ղարաբաղի տարածքում «հայկական անջատողական պետության» ստեղծումը։   

«Արտաքին միջամտումը վարկաբեկում է նման հայտարարություն անող կուսակցություններին և խանգարում բանակցային գործընթացին», - ասաց հայ կոմունիստենրի առաջնորդը։

Միաժամանակ Ռ. Թովմասյանը հատկապես ընդգծեց, որ Եվրոպայի աջակողմյան կուսակցությունները անվերապահորեն աջակցում են ազգի ինքնորոշման իրավունքին։

«Լեռնային Ղարաբաղը ղեկավարվում էր ընդհանուր ճանաչում գտած ազգերի ինքնորոշման միջազգային չափանիշներով, և այսօր մենք ունենք մեր նախագահը, խորհրդարանը, պետբյուջեն, հիմնը, զինանշանը, դրոշը։ Արցախի ազատասեր ժողովուրդը ինքն է ազատագրել իր նախկին տարածքներ», - ասաց Ռ. Թովմասյանը։

Նրա խոսքերով, Ղարաբաղը կանգնած է ճիշտ դիրքերի վրա, և Հայաստանի կոմկուսը «բոլոր հարցերում աջակցելու է Արցախին, առաջին հերթին ինքնորոշման հարցում»։

Հայ կոմունիստների առաջնորդը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցության առաջնային խնդիրը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտնագության ապահովումը և միջազգային չափանիշների  համաձայն նրա՝ որպես ինքնավար պետության կագավիճակի ամրապնդումը։ Ռ. Թովմասյանը կարծում է, որ միայն դրանից հետո կարելի է անցնել մնացած հարցերի լուծմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: