478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը չի սպառել իրեն. Հայաստանի ԱԳՆ նախարար
20:01
06 Սեպտեմբերի 2007

Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը չի սպառել իրեն։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Մորատինոսի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է փոխել ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ձևաչափը։

Օսկանյանը նշեց, քանի որ Մորատինոսը «չի բացել փակագծերը», դժվար է ասել, թե նա ինչ նկատի ուներ։

«Ես դեռևս չէի ցանկանա մեկնաբանել այդ հայտարարությունը, կնշեմ միայն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի սպառել իրեն, և ես չեմ կարծում, որ գործող նախագահը նկատի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի դադարեցումը»,-ասաց Օսկանյանը։

ԱԳՆ նախարարի կարծիքով, գործընթացի դրական հավելումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացի կողմերից մեկի կագավիճակում, «ինչը թույլ կտա լուրջ դրական շարժեր արձանագրել բանակցային գործընթացում»։

Միաժամանկ Օսկանյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում ենթադրվող փոփոխությունների վերաբերյալ Հայաստանին չեն տեղեկացրել։

«Մոտ ժամանակներս ես չեմ սպասում համանախագահների կազմի փոփոխություն»,-ասաց նախարարը։

Ներկայումս Լեռնային-Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում են համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), Մեթյու Բրայզան (ԱՄՆ)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: