484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Դելիի գլխավոր նախարարը տպավորված է անկախացումից հետո քաղաքական, տնտեսական եւ այլ ասպարեզներում Հայաստանի ունեցած հաջողություններով
18:40
06 Սեպտեմբերի 2007

 

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հիմգշաբթի ընդունել է Երեւանի քաղաքապետի հրավերով պաշտոնական այցով  Հայաստան ժամանած Դելիի գլխավոր նախարար տիկին Շեյլա Դիքշիթին, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Վարչապետը գոհունակություն  է հայտնել Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ համագործակցության  զարգացումից, ինչի վկայությունն են, ըստ նրա, վերջին տարիներին հաճախակի դարձած  բարձր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում նաեւ Դելիի գլխավոր նախարարի առաջին պաշտոնական այցը մեր երկիր»,-ասված է հաղորդագրությունում:

Ստացված տեղեկատվության համաձայն՝  տիկին Դիքշիթը նշել է, որ տպավորված է անկախացումից  հետո քաղաքական, տնտեսական եւ այլ ասպարեզներում Հայաստանի ունեցած հաջողություններով։

Դելիի գլխավոր նախարարը հայտնել է, որ Հնդկաստանը պատրաստակամ է աջակցել   Հայաստանին  հետագա առաջընթացի հարցերում` սերտացնելով համագործակցությունը գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի  եւ այլ բնագավառներում:

Ըստ հաղորդագրության՝ վարչապետը եւս կարևորել է երկու երկրների միջեւ հատկապես տնտեսական կապերի  խթանումը, ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալների ավելացումը։

 Նա  գոհունակություն է հայտնել Հայաստանի գործարանների վերագործարկման նկատմամբ հնդիկ գործարարների հետաքրքրվածության կապակցությամբ:

«Վարչապետը նշել է, որ ի լրումն վերոնշյալ ոլորտների,  մեր երկիրը շահագրգռված է զարգացնելու եւ խորացնելու  համագործակցությունը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ  Հնդկաստանի  հաջողություններն ակնառու են»,-տեղեկացրեցին հասարակայնության հետ վարչությունից:

Կրթության ոլորտում փոխգործակցության մեջ երկուստեք կարեւորվել են, մասնավորապես, ուսանողների փոխանակման, պետական մակարդակով միմյանց  դիպլոմների փոխադարձ ճանաչման հարցերը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: