487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը չի աջակցի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագծին
15:47
06 Սեպտեմբերի 2007

ՀՅԴ-ն չի աջակցի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության կողմից խորհրդարանի քննարկմանը ներկայացված «Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին»  օրինագծի ընդունմանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը։

«Օրինագծի ներկայցումը Ազգային ժողովի համար անսպասելի էր, և խմբակցությունը չի աջակցի նրան»,-ասել է Շահբազյանը։

Պատգամավորը կարծում է, որ համահայկական բնույթ ունեցող նման հարցերը անհրաժեշտ է նախօրոք համաձայնեցնել և քննարկել։ «Եթե օրինագիծը չանցնի, դա կարող է հասարակության մեջ ոչ միանշանակ մեկնաբանություն ստանալ»,-նշեց   Շահբազյանը։

Նրա խոսքերով, Հայաստանը դե-ֆակտո ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և տվյալ օրինագիծը կարող է «քայլ հետ» լինել։ «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պետք է իրագործել ճիշտ պահին, որպեսզի այդ գործընթացը քաղաքական փաստարկ դառնա»,-հայտարարեց պատգամավորը։

«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 28-ին Հայաստանի Ազգային Ժողովի աննարկմանն էր ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը։

Կուսակցության կարծիքով, անհրաժեշտ հաստատումից, ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո այդ օրենսդրական նախաձեռնությունը կապահովի 1991-ին Ստեփանակերտում միջազգային և խորհրդային օրենսդրության համապատասխան դե յուրե անկախ պետության Հայաստանի կողմից դե ֆակտո ճանաչումը։ Ներկայացված նախաձեռնության հիմնավորումների մեջ նշվում է, որ ԼՂՀ-ն բավարարում է անկախ պետությանը վերաբերող միջազգային իրավունքի բոլոր պահանջներին։

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

Ներկայումս ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ բանակցությունները ընթանում  ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, երկկողմանի ձևաչափով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։