477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը մշակում է նոր նախագիծ` Հայոց ցեղասպանության մերժման համար պատիժ սահմանելու վերաբերյալ. Հոլանդ
15:21
06 Սեպտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 6-ին  ընդունել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, այս մասին «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ողջունելով Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր` վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ դա, անկասկած, միջկուսակցական կապերի զարգացումից բացի, կնպաստի նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը», ասված է հաղորդագրությունում:

 Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակությամբ են փաստել վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների ակտիվ զարգացումը, ինչի վկայությունն են նաեւ բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներով Հայաստանի տարվա անցկացումը Ֆրանսիայում եւ Ֆրանսիայի տարվա անցկացումը Հայաստանում, երկու երկրների նախագահների  փոխայցելությունները:

Ըստ հաղորդագրության՝ խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին, Հայաստանի կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` ներկայացնելով Հայաստանի մոտեցումները, որոնք տարբեր առիթներով բազմիցս հայտարարվել են:

Վարչապետը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հակամարտությունը, բանակցությունների արդյունքում, խաղաղ ճանապարհով կլուծվի` շեշտելով, որ ռազմական ճանապարհով այս խնդիրը լուծում չունի:

«Վարչապետն ընդգծել է, որ Ֆրանսիան եւս իբրեւ համանախագահող երկիր, այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարում, եւ  ուրախ կլինի, եթե քաղաքական ուժերի միջեւ զարգացող համագործակցությունը լրացուցիչ նպաստ բերի տարածաշրջանում կուտակված խնդիրների լուծմանը»,- նշվում է հաղորդագրությունում:

Հանդիպման ժամանակ Ֆրանսուա Հոլանդն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` նշելով, որ Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված նախագիծը Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության նախաձեռնությունն էր:

Ըստ հաղորդագրության,  Հոլանդը տեղեկացրել է, որ ներկայումս սոցիալիստական կուսակցությունը մշակում է նոր նախագիծ` Հայոց ցեղասպանության մերժման համար պատիժ սահմանելու վերաբերյալ: 

Զրուցակցի խնդրանքով վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքական ու տնտեսական ներկա վիճակը, զարգացման հեռանկարները։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: