+22
Եղանակը Երևանում
Հայ
«Ռուսսկի սիլուետ» երիտասարդ մոդելավորողների միջազգային միցույթի հինգերրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ Երևանում
12:24
06 Սեպտեմբերի 2007

«Ռուսսկի սիլուետ» երիտասարդ մոդելավորողների միջազգային միցույթի հինգերրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ Երևանում։ Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, Հայաստանում նախագծի համակարգող Օլգա Լավրինենկոն, երեք փուլից հետո կիսաեզրափակիչ անցել են 27 երիտասարդ դիզայներ-մոդելավորող։

«Բացի այդ, կիսաեզրափակչին կմասնակցեն նաև երկու դիզայներ-մոդելավորողներ, որոնք նախկին կիսաեզրափակիչների հաղթողներն են», - ասաց նա։

Ընդ որում նախագածի համակարգողը պարզաբանեց, որ սահմանված կարգի համաձայն՝ նախկին մրցույթներում հաղթանակած դիզայներ-մոդելավորողները իրավունք ունեն մասնակցել սույն կիսաեզրափակչին՝ առանց ընտրական փուլերին մասնակցության։

Օ. Լավրինենկոն նշեց, որ այս մրցույթի կարևորագույն խնդիրներից մեկը ազգային ավանդույթների վերածնունդն է։

«Ազգային տարազի պահպանումը, ինչպես և լեզվի, գրի, մշակույթի պահպանումը ազգի ինքնապահպանման միջոցներից են», - ընդգծեց նա։

Օ. Լավրինենկոյի խոսքերով, մրցույթի ժյուրին կգլխավորի «Ռուսսկի սիլուետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դարյա Լևկովիչը։

«Ժյուրի կազմում են  Անդրկովկասի երկրներում, Մոլդովայում և Բելոռուսում Dior parfums, Parfums Givenchy, Guerlain и Kenzo Parfums-ի ներկայացուցչության ղեկավարը, «ՌՈՒԺ» օծանելիքի և հարդարանքի միջոցների  ցանցի պաշտոնական գործընկեր Ելենա Լադան, դիզայներ-մոդելավորող և «Ֆաբերժե» քոլեջի մանկավարժ Ելենա Ռուդավինան, ինչպես նաև մշակույթի և արվեստի գործիչներ, բիզնեսի և դեսպանատների ներկայացուցիչներ», - տեղեկացրեց նա։

Նախագծի համակարգողը նաև պարզաբանեց, որ Հայաստանում անցկացվող կիսաեզրափակչի մրցանակակիրները կստանան իրավունք մասնակցելու 2007 թ.-ի նոյեմբերի 11-ին Մոսկվայում անցկացվող «Ռուսսկի սիլուետ» VII միջազգային մրցույթի եզրափակչին։ 

«Ռուսսկի սիլուետ» մրցույթի Հայաստանի երրորդ ընտրական փուլի և կիսաեզրափակչի կազմակերպիչներն են «Ռուսսկի սիլուետ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ  «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն» ՓԲԸ-ն և «Մոսկվայի տուն» ՄՄԳԿ (Մոսկովյան մշակութային գործարար կենտրոն) ընկերությունը։

Միջոցառման պաշտոնական գործընկերն է ВТБ Բանկը (Հայաստան), գլխավոր տեղեկատվական գործընկերը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, տեղեկատվական գործընկերներն են ռադիո «Վանը» և «Ռուսսկոյե ռադիոն», «Նովոստի-Արմենիա» և «Արմենպրես» լրատվական գործակալությունները, ինչպես նաև «Էլիտ լայֆ», «Էլիտ սթայլ», «Աֆիշա», «Արմյանկա», «Շոկոլադ»  և  «Երևան» ամսագրերը։

Երիտասարդ դիզայներ-մոդելավորողների «Ռուսսկի սիլուետ» միջազգային մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։ Մրցույթը հիմնադրվել է 1999թ.-ին՝ «Ռուսսկի սիլուետ» բարեգործական հիմնադրամի կողմից և անցկացվում է ԱՊՀ և բալթյան  150 քաղաքներում։

Հայաստանը, 2000թ.-ից սկսած, արդեն հինգերորդ անգամ է մասնակցում Երիտասարդ դիզայներների միջազգային մրցույթին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: