483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս-հայկական համալսարանի գլխավոր գիտական խորհրդատուին շնորհվել է Բարեկամության ռուսական շքանշանը
18:04
05 Սեպտեմբերի 2007

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՌՀՀ) գլխավոր գիտական խորհրդական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին չորեքշաբթի շնորհվեց Բարեկամության ռուսական շքանշանը։

Այն շնորհվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, Ռուսաստանի  և Հայաստանի ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար։

«Հայաստանում այս մարդու անունը անփոփոխ կերպով զուգահեռվում է Ռուսաստանի հետ։ Նա ռուս և հայ ժողովուրդների եղբայրության գաղափարն անցկացրեց իր ողջ կյանքով, և ինքն էլ դարձավ դրա մարմնացումը։ Պատահական չէ, որ նրա գործունեությունը նշանավորվել է բարձրագույն շքանշաններով՝ Լենինի, «Հոկտեմբերյան հեղափոխության», «Աշխատանքային կարմիր դրոշի», «Պատվո նշան», «Ակադեմիկոս Վավիլովի» շքանշաններով»,- շքանշանի շնորհման արարողության ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը։

Ռուս դիվանագետի խոսքերով, աշխարհը գիտի Սերգեյ Համբարձումյանին որպես մեխանիկայում մասնագիտացող հետազոտողի, այդ ոլորտում մի քանի ճյուղերի հիմնադրի, որոնք մեծ ճանաչում են գտել և զգալի ներդրում եղել համաշխարհային գիտության մեջ։

«Մեծ մասամբ հենց Համբարձումյանի գործունեության շնորհիվ Հայաստանն աշխարհում ճանաչեցին որպես մեծ ինտելեկտուալ ներուժ և գիտական աշխատանքի խոր ավանդույթներ ունեցող երկիր։ Սերգեյ Համբարձումյանը մեծ հեղինակություն է վայելում ռուս գործընկերների շրջանում։ Դրա ապացույցն է այն փաստը, որ 2003-ից սկսած նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, Տեսական և կիրառական մեխանիկայի ռուսաստանյան ազգային կոմիտեի անդամ»,-նշեց դեսպանը։

Նա առանձնահատուկ ընգծեծ, որ Հայաստանում և Ռուսաստանում հայ ակադեմիկոսին պատվում են նաև նրա նկարչական անզուգական տաղանդի համար։

«Մտքերն ու զգացմունքները գույներով» այս տարի հրատարակված նրա ալբոմը մեզ համար բացահայտեց Համբարձումյան գեղանկարչին, վառ, կենդանի և տպավորիչ ստեղծագործությունների հեղինակին»,-ասաց Պավլովը։

Ինքը՝ Սերգեյ Համբարձումյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ստանալ Մեծ Ռուսաստանի շքանշանը։

«Բարեկամությունը վեհ հասկացություն է, և ես ուզում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը ամուր և հավերժ լինի»,-ասաց Համբարձումյանը։

Ակադեմիկոսի խոսքերով, նա բարձր շքանշանը ստացել է ՌՀՀ-ի շնորհիվ, որը ներկայացրել է նրա թեկնածությունը։ «Հետևաբար, Բարեկամության շքանշանը պատկանում է ողջ համալսարանին»,-հավելեց գիտնականը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։