483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մշակվել է արտակարգ դրության ծրագիր՝ աֆրիկյան ժանտախտի բռնկման հետ կապված
14:58
05 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մշակվել է արտակարգ դրության ծրագիր՝ աֆրիկյան ժանտախտի բռնկման հետ կապված, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիգոր Բաղիյանը։

Նրա խոսքերով, ներկայում կոնկրետ գործողությունների ծրագիրը և պլանը ներկայացված են կառավարության հաստատմանը։ «Պլանում և ծրագրում նշված են այն անհրաժեշտ միջոցները, որոնք պետք է ձեռնարկել ստեղծված իրավիճակում, ընդ որում, կոնկրետ նշված է, թե ով և ինչով պետք է զբաղվի, ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն»,- ասաց նա։

Բաղյանը նաև հայտնեց, որ Լոռու և Տավուշի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկված են Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության, Հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության, Փրկարար ծառայության, Ազգային անվտանգության ծառայության մասնագետները, ինչպես նաև երկու մարզերի ղեկավարության աշխատակիցներ։

Նա նշեց, որ Լոռիում և Տավուշում կարանտին է հայտարարվել և ճանապարհներին ստեղծվել են բիոհսկիչ կետեր՝ Ոստիկանության ներկայացուցիչների և անասնաբուժական տեսչության աշխատակիցների մասնակցությամբ։

«Յուրաքանչյուր դեպք ենթարկվում է հատուկ ուսումնասիրության»,- ասաց Բաղիյանը։

Նա բնակչությանը կոչ արեց խուճապի չմատնվել՝ ասելով, որ աֆրիկյան ժանտախտը մարդուն չի փոխանցվում։ «Անգամ վարակված խոզի միսը օգտագործելու դեպքում մարդու կյանքին ոչինչ չի սպառնում, թեև հնարավոր են թունավորման դեպքեր։ Իսկ ջերմամշակման ենթարկվելուց հետո միսը լիովին անվնաս է դառնում մարդու օրգանիզմի համար»,- վստահեցրեց Պետական տեսչության ղեկավարը։

Աֆրիկյան ժանտախտի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է օգոստոսի 7-ին՝ Դիլիջանում, իսկ ներկայում կա հիվանդության վարակի ևս յոթ օջախ՝ Տավուշի և Լոռու մարզերում։ Հանրապետությունում ոչնչացման է ենթակա 1700 խոզ։ Օգոստոսի վերջին Հայաստանում խոզերի վարակվածության փաստը հաստատեցին ռուս մասնագետները։ Ռիսկի գոտի են համարվում Վրաստանին սահմանակից հայկական մարզերը, որտեղ, ըստ վերջին տվյալների, սատկած խոզերի քանակը գերազանցում է 21 հազարը։

Խոզերի աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերիի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել է 1903թ. Հարավային Աֆրիկայում։

Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված  կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։