478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում աֆրիկյան ժանտախտի բռնկման պատճառով ոչնչացման է ենթակա 1700 խոզ
14:38
05 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում աֆրիկյան ժանտախտի բռնկման պատճառով ոչնչացման է ենթակա 1700 խոզ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիգոր Բաղիյանը։

Նա նշեց, որ խոզերի մի մասն արդեն ոչնչացված է, իսկ մնացած մասը ենթակա է պարտադիր ոչնչացման։ «Այս հիվանդությունը չի բուժվում, դրա համար էլ խոզերի ոչնչացումը հարկադիր միջոց է՝ վարակի տարածումը կանխելու համար»,- ասաց Բաղյանը։

Նա հայտնեց, որ հանրապետության ողջ տարածքում պրոֆիլակտիկ միջոցներ են ձեռնարկվում՝ վարակի տարածումը կանխելու նպատակով, իսկ որոշ տեղերում կարանտինի կետեր են տեղադրվել։

«Վրաստանում աֆրիկյան ժանտախտի բռնկման մասին լուրը ստանալուն պես մայիսին մենք խստացրեցինք վերահսկողությունը սահմանամերձ հսկիչ-անցակետերում՝ ամենօրյա հերթապահություն սահմանելով։ Հայաստանի տարածք մտնող բոլոր տրանսպորտային միջոցները ախտահանվում էին»,- ասաց նա։

Տեսչության պետի խոսքերով, Հայաստանում աֆրիկյան ժանտախտի առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի 7-ին՝ Դիլիջանում, իսկ ներկայում հիվանդության վարակի ևս յոթ օջախ կա Տավուշի և Լոռու մարզերում։

Բաղյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարի հրամանով օգոստոսի 9-ին թռչնագրիպի դեմ պայքարի շտաբը վերակազմավորվել է աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի շտաբի։

«Այսօր մենք աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարելու համար ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի կանխարգելենք դրա հետագա տարածումը»,- ասաց նա։

Բաղյանը նշեց, որ միջազգային փորձի համաձայն, աֆրիկյան ժանտախտի առկայության փաստը պետք է հաստատեն լաբորատոր հետազոտությունները,  և այժմ աշխատանքներ են տարվում՝ հիվանդ կենդանիների հյուսվածքների նմուշները Անգլիայի լաբորատորիա ուղարկելու համար։

«Սակայն նմուշներն ուղարկելու հետ կապված բարդությունները կապված են այն բանի հետ, որ մեր օդանավակայանը պատրաստ չէ նմանատիպ աշխատանքի։ Հիմա մեզ հետ աշխատում են մի քանի միջազգային կազմակերպություններ, մենք դիմել ենք Մեծ Բրիտանիայի դեսպանատուն և անմիջապես լաբորատորիա, և մոտակա օրերին այս հարցը կլուծվի»,- ասաց նա։

Բաղյանն ասաց, որ այսօր առաջնային խնդիրը վարակի տարածումը կանխելն է, իսկ տուժած ֆերմերային տնտեսություններին փոխհատուցում տրամադրելը  կառավարության խնդիրն է։ Միաժամանակ նա նշեց, որ փոխհատուցման հարցը անպայման կքննարկվի կառավարությունում։

Օգոստոսի վերջին Հայաստանում խոզերի վարակվածության փաստը հաստատեցին ռուս մասնագետները։ Ռիսկի գոտի են համարվում Վրաստանին սահմանակից հայկական շրջանները, որտեղ, ըստ վերջին տվյալների, սատկած խոզերի քանակը գերազանցում է 21 հազարը։

Խոզերի աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։ Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված  կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: