478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կողմն Ադբեջանից ակնկալում է ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող համարձակ առաջարկներ. ՀՀ ԱԳ նախարար
13:57
05 Սեպտեմբերի 2007

Հայկական կողմն Ադբեջանից ակնկալում է ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող համարձակ առաջարկներ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը և լսել առաջարկներ։ Մենք Ադրբեջանից ակնկալում ենք համարձակ առաջարկներ», - ասել է Վ. Օսկանյանը։

Նա միաժամանակ նշել է, որ ղարաբաղյան հարցին վերաբերող «բովանդակային նորություններ» դեռևս չկան։

«Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո, մենք վերանայել ենք իրավիճակը։ Դժբախտաբար, պետք է ասեմ, որ նոր առաջընթաց չունենք։ Կոնկրետ պայմանավորվածություն չկա, այնպես, որ հույսը համանախագահների առաջիկա այցն է, որ նրանք ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում կկարողանան ինչ-որ պայամանավորվածություն ձեռք բերել», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նրա խոսքերով, հուլիսի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հնարավորություն է ունեցել վերանայել և գնահատել իրավիճակը։

«Եվ այն, որ դրանից հետո կայացած երկու երկների արտգործնախարարների հանդիպման ժամանակ որևէ նորություն չեղավ, դա մեզ համար ինչ-որ չափով ուղենիշ է, թե ինչ ուղով է գնում գործընթացը», - ասել է Վ. Օսկանյանը։

Նա նաև չի բացառում, որ 2008 թ.-ին սպասվող նախագահական ընտրությունները Հայաստանում և Ադրբեջանում կարող են ինչ-որ չափով ազդել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վրա։

«Անկասկած նախագահական ընտրությունների այդ շրջանը իր ազդեցությունը կունենա։ Խորհրդարանականի դեպքում փոքր-ինչ այլ էր, մենք չէինք կապում դա բանակցային գործընթացի հետ։ Բայց եթե անգամ նախագահականի շրջանում հնարավորություններ բացվեն, պետք է դրանք օգտագործել», - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: