485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կստեղծվեն աշխատանքային միգրանտների օգնության ռեսուրս-կենտրոններ
12:02
05 Սեպտեմբերի 2007

Հայաստանում կստեղծվեն աշխատանքային միգրացիայի և վերադարձի ռեսուրս-կենտրոններ` «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Եվրասիա» հիմնադրամի մամուլի ծառայությունից, կենտրոնները կստեղծվեն Լոռու, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի գյուղական համայնքներում։

Կենտրոնները օգնություն կցուցաբերեն աշխատանքային միգրանտներին և արտերկրից վերադարձող Հայաստանի քաղաքացիներին։

Ինչպես տեղեկացվում է մամուլի հաղորդագրությունում, ռեսուրս-կենտրոններից յուրաքանչյուրը շահառուներին կմատուցի իրավական օգնություն, կտրամադրի Հայաստանում աշխատանքային հնարավորությունների և Ռուսաստանում աշխատանքային միգրանտների գրանցման ընթացակարգի մասին տեղեկատվություն՝ նպաստելով անօրինական միգրացիայի ռիսկի չեզոքացմանը։

Կենտրոնները ձեռնարկատիրության թեմայով սեմինարներ կանցնկացնեն արտերկրից վերադաձած քաղաքացիների համար։ Ռեսուրս-կենտրոնների մի մասը կհամագործակցի Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների հետ։

Նախատեսվում է, որ կենտրոնները հատուկ սեմինարներ կանցկացնեն գործընկեր-կազմակերպությունների հնարավորությունների զարգացման համար։ Սույն ծրագրի շրջանակներում Հիմնադրամի գործընկերներն են Չարենցավանի ռեսուրս-կենտրոնը, Արմավիրի զարգացման կենտրոնը, «Երևակ» հասարակական կազմակերպությունը, «Հույս և հավատ» հասարակական կազմակերպությունը (Վանաձոր), Սիսիանի համայնքային միությունը, Գորիսի երիտասարդական միությունը, «Մարտունու կանանց համայնքային միություն» հասարակական կազմակերպությունը։

«Ռեսուրս-կենտրոնների ստեղծման շնորհիվ «Եվրասիա» հիմնադրամը ենթադրում է կրճատել աշխատանքային միգրացիան Հայաստանում՝ օգնելով պաշտպանել ժամանակավորապես արտերկիր աշխատելու մեկնող քաղաքացիների իրավունքները», - ասվում է հիմնադրամի տեղեկատվության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։