484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը բարձր է գնահատում ԱԳԳԾ ծրագրի իրականացման գործում ՆԱՏՕ-ի և գործընկերների աջակցությունը
11:30
05 Սեպտեմբերի 2007

Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի և անդամ-երկրների  կողմից Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացմանը ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես, տրամադրվող խորհրդատվական օգնությունը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է նախօրեին երեկոյան Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ  ունեցած հանդիպման ժամանակ։

Հանդիպման սկզբում ԱԳ նախարարը կարևորել է ՀՀ-ՆԱՏՕ  Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով սահմանված գործողությունների իրականացման ընթացքը` մասնավորապես ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի մշակումը, Երևանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի բացումը, Հայաստանում Ճգնաժամերի կառավարման իրավիճակային կենտրոնի ստեղծման հետ կապված գործընթացը, պաշտպանական ոլորտի բարեփոխումներին ուղղված օրենսդրական նախաձեռնությունները:

Նախարարը նաև ողջունել է ՆԱՏՕ-ի որոշումը՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության նոր պատասխանատուի նշանակման մասին:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են 26+1 ձևաչափով Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական խորհրդակցությունների կազմակերպմանը, և այդ համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի վերաբերյալ Դաշինքի հետ քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:

Կողմերը նաև քննարկվել են ՆԱՏՕ-ի կողմից խաղարարար գործողություններին Հայաստանի մասնակցությունը: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը ներկայացրել է իր գնահատականները Դաշինքի և Հարավային Կովկասի պետությունների հետ hամագործակցության վերաբերյալ` 2008թ. ապրիլին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ:

Զրուցակիցները մտքեր են  փոխանակել Կոսովոյի հիմնահարցի, Աֆղանստանում տիրող իրավիճակի,  տարածաշրջանային զարգացումների շուրջ:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով, ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին: -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: