486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-էստոնական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն
11:15
05 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ-էստոնական հարաբերությունները լավ են զարգանում և տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ ունեն։ Ինչպես տեղեկացնում է էստոնական BNS գործակալությունը, այս մասին հայտարարվել է Բրյուսելում՝ Էստոնիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ուրմաս Պաետի և Վարդան Օսկանյանի հանդիպման ժամանակ։

Հանդիպման ժամանակ Ու. Պաետն առաջարկել է Հայաստան այցելող Էստոնիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանել։ «Վիզաների վերացումը կնպաստի տնտեսական և տուրիստական շփումների աշխուժացմանը», - ասել է նա։

Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են հայ-էստոնական հարաբերությունները, ԵՄ «Նոր հարևանություն» քաղաքականության շրջանակներում համագործակցության հարցերը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Ու. Պաետը իր հայ գործընկերոջը հրավիրել է մոտ ժամանակներս այցելել Էստոնիա։ Հայաստանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Էստոնիայի իր գործընկերոջը և հանդես եկել պատասխան հրավերով։  

Վ. Օսկանյանը պատմել է «Նոր հարևանություն» քաղաքականության շրջանակներում Գործողության ծրագրի իրականացման ճանապարհին Հայաստանի կատարած քայլերի մասին՝ ընդգծելով ԵՄ-ի հետ հարաբերությունների և ծրագրի իրականացման  կարևորությունը։

Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցում է Բրյուսելում տեղի ունեցող Եվրոպական Միության և ԵՄ «Նոր հարևանություն» քաղաքականության (ՆՀՔ) անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը՝ Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների ու ընդլայնման հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հրավերով։ Հանդիպմանը մասնակցում են 16 երկրների ԱԳ նախարարներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։