483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը և Դելին կհամագործակցեն տնտեսության, մշակույթի և կրթության ոլորտներում
11:00
05 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նո վոստի-Արմենիա/. Երևանը և Դելին կհամագործակցեն տնտեսության, մշակույթի և կրթության ոլորտներում, ինչպես նաև փոխգործակցություն կհաստատեն տեղական ինքնակառավարման մարմինների միջև։   

Ինչպես նախօրեին լրագրողներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել երեքշաբթի Երևանում Դելիի պետնախարար Շեյլա Դիկշիտի հետ հանդիպման ժամանակ։

«Հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու քաղաքների միջև համագործակցության զարգացման վերաբերյալ», - ասաց նա։ Երևանի քաղաքապետի խոսքերով, Հայաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է մոտավորապես 15 միլիոն դոլար և այսօր աճի նախադրյալներ կան։

«Համագործակցության հեռանկարներ կան տնտեսության ամենատարբեր ճյուղերում, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման բնագավառում», - նշեց Ե. Զախարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ որոշված ծրագրերը կյանքի կոչելու նախադրյալներ ստեղծելու համար փոխըմբռնման հուշագրի ստորագրման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ 

Դելիի պետնախարարն իր հերթին նշեց, որ Երևանի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում սահմանվել են  համագործակցության հեռանկարային բնագավառները։

«Դրանք են, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը և փոխգործակցությունը՝ ժողովրդավարական հասարակության ձևավորման գործում», - ասաց նա։

Շ. Դիկշիտը Երևանի քաղաքապետին հրավիրել է Դելի՝ հույս հայտնելով, որ երկու մայրաքաղաքների միջև կհաջողվի ստեղծել ջերմ, բարեկամական  հարաբերություններ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: