482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական ավիաընկերության ավիապարկում հայտնվել է «Միքայել Թարիվերդիև» անվանական ինքնաթիռ
19:33
04 Սեպտեմբերի 2007

«ԿԴ ԱՎԻԱ» (Կալինինգրադ) ռուսական ավիաընկերության Բոինգ 737-300 ինքնաթիռներից մեկին երեկ շնորհվել է հայկական ծագումով ականավոր կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի անունը։

Ինչպես երեքշաբթի հաղորդեց «InterMedia» գործակալությունը, կոմպոզիտորի  անունը կրող ինքնաթիռի «ծնունդին» ներկա գտնվելու համար ժամանել են Կալինինգրադի շրջանի ղեկավար Գեորգի Բոսը, Կալինինգրադի քաղաքապետ Յուրի Սավենկոն, Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը։

Շնորհանդեսին մասնակցել է նաև Միքայել Թարիվերդիևի անվան մրցույթի (այն մեկնարկել է սեպտեմբերի 2-ին՝ Կալինինգրադում) կազմակերպիչ Վերա Թարիվերդիևան, «ԿԴ ԱՎԻԱ» ԲԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Գրիշչենկոն և «Վիեննական ակադեմիա» կամերային նվագախմբի ղեկավար, երգեհոնահար Մարտին Հազելբեկը (Ավստրիա)։

Միջոցառմանը հետևած մամուլի ասուլիսում Գեորգի Բոսը հայտարարել է. «դեմ չէի լինի թռչել «Միքայել Թարիվերդիևով»։ Նա համաձայնել է նաև այն կարծիքին, որ  թռիչքի ընթացքում երգահանի ստեղծագործությունների ունկնդրումը շատ տեղին կլիներ։

«Երաժշտությունը առանձնահատուկ միջավայր և աուրա կստեղծեր։ Տեխնիկապես դա լիովին հնարավոր է»,-ասել է Բոսը։
 
Հայկական ծագումով ականավոր ռուս կոմպոզիտոր Միքայել Լևոնի Թարիվերդիևը ծնվել է 1931թ. օգոստոսի 15-ին՝ Թբիլիսիում։ 1957թ.-ին ավարտել է Գնեսինների անվան Պետական երաժշտական-մանկավարժական ինստիտուտի կոմպոզիցիայի բաժինը՝ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ։

Կոմպոզիտոր Թարիվերդիևի դեբյուտը տեղի ունեցավ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, որտեղ Զառա Դոլուխանովայի կատարմամբ հնչեցին նրա ռոմանսները։ Ընդհանուր առմամբ, Թարիվերդիևը գրել է շուրջ 100 ռոմանս։ Նրա «Ով ես դու» օպերան Բորիս Պոկրովսկու կամերային թատրոնի գեղագիտության հիմքը դրեց, իսկ հումորային «Գրաֆ Կալիոստրո» (1983) օպերան ավելի քան 20 տարի թատրոնի խաղացանկում ամենամեծ ժողովրդայնություն վայելողներից էր։

Բացի այդ, Թարիվերդիևը գրել է նաև այլ թատերական ներկայացումների երաժշտություններ։ Նա ստեղծել է «Սպասում» (1985) օպերան, «Աղջիկը և մահը» բալետը (բեմադրվել է 1987թ.-ին), «Չեռնոբիլ» սիմֆոնիան՝ երգեհոնի համար (1988)։
 
Միքայել Թարիվերդիևի հաջող համագործակցությունը կինեմատոգրաֆի հետ սկսվեց 1958թ.-ից, երբ էկրաններին հայտնվեց «Մեր հայրերի պատանեկությունը» ֆիլմը։ Ընդհանուր առմամբ, երգահանը գրել է շուրջ 130 ֆիլմերի, այդ թվում՝ «Գարնան 17 ակնթարթ», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» (1976), «Իմ կրտսեր եղբայրը», «Մարդը գնում է արևի հետևից» (1961), «Ցտեսություն, տղաներ» (1964), «Սիրել» (1966), «Եղջերու-արքան» (1976), «Գործակալի սխալը»՝ Վ. Դորմանի ֆիլմաշարի, «Կորած արշավախումբ», «Ոսկե գետակ», «Էնհաուզի առեղծվածը» (1990), «Եվ վերադառնում է քամին» (1991), «Ռուսական ռեգթայմ» (1993), «Ամառային մարդիկ, ամառանոցներում հանգստացողները» (1995) ֆիլմերի երաժշտությունները։

Միքայել Թարիվերդիևը 1977թ.-ին «Ճակատագրի հեգնանք» ֆիլմի երաժշտության համար ստացել է ԽՍՀՄ Պետական մրցանակ, երեք անգամ եղել է «Նիկա» մրցանակի և  Լոս-Անջելեսի Երաժշտության միջազգային փառատոնի դափնեկիր։

Միքայել Թարիվերդիևը մահացել է 1996թ. հուլիսի 25-ին՝ Մոսկվայում։ 1997թ.-ին լույս է տեսել կոմպոզիտորի «Ես պարզապես ապրում եմ» գիրքը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: