486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհրաժեշտ է արագացնել նոր ԱԷԿ-ի կառուցումը. ԱԺԿ առաջնորդ
18:42
04 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի էներգետիկ կախվածության հաղթահարման և էլեկտրաէներգիա արտադրող երկրի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է արագացնել նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությունը, երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի Ազգային-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ (ԱԺԿ) Շավարշ Քոչարյանը։

Ընգծելով, որ Հայաստանը երկրորդ ԱԷԿ-ի կառուցման գործում բավականին հետ է մնում, նա նշեց, որ այդ գործընթացն, այնուամենայնիվ, չպետք է զոհաբերվի երկրի արտաքին քաղաքականության ուղղվածությանը։

«Այս ուղղությամբ անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել, և ԱԷԿ-ի կառուցման միջազգային բաց մրցույթ հայտարարել»,-ասաց Քոչարյանը։

Արծարծելով էներգետիկ ճգնաժամից դուրս գալու մյուս դրույթները՝ ԱԺԿ կուսակցության ղեկավարը կարևորեց Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության ստեղծումը։

«Այդ երկաթուղու շինարարությունը շահավետ կլինի ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի համար, ինչն անհրաժեշտ է ներկայացնել վրացական ղեկավարությանը»,-ընգծեց նա։

Այդ ծրագրի իրագործման համար արտասահմանյան կապիտալի ներգրավման նպատակով Հայաստանի խորհրդարանը 2006թ.-ին օրենսդրորեն դադարեցրեց նոր ատոմային բլոկերի սեփականատիրության պետական մենաշնորհը։

ՀՀ Էներգետիկայի նախարարության համաձայն, Հայաստանը մտադիր է սկսել նոր ԱԷԿ-ի շինարարության ծրագրի տեխնիկատնտեսական (ՏՏՀ) հիմնավորումը՝ Ռուսաստանի հետ համատեղ։ ՏՏՀ մշակման սկսված աշխատանքներում ներգրավված են ՀՀ էներգետիկայի նախարարության, հայկական ԱԷԿ-ի և Հայաստանի ատոմային էներգետիկայի և ռադիացիոն անվտանգության վերահսկողության տեսչության աշխատակիցները։

Հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976թ.-ին (երկրորդ բլոկը՝ 1980թ.-ին)։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ. հզորությամբ։ Հայաստանի ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003թ. սեպտեմբերից, 5 տարի ժամկետով, անցան ՌԱՕ «ԵԷՍ ՌՈՍՍԻԻ» ընկերության դուստր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ կառույցի (բաժնետոմսերի 60%)  և «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի (40%) վստահված ղեկավարմանը։ 

Մասնագետների գնահատականներով, կայանը կարող է աշխատել մինչև 2016թ.-ը։ 1000 ՄՎտ. հզորությամբ մեկ ատոմային էներգոբլոկի շինարարությունը գնահատվում է 2 մլրդ. դոլար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։