478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
«Ազգային միաբանություն» կուսակցության մասնակցությունը Հայաստանի նախագահական ընտրություններին կորոշվի սեպտեմբերի 20-ից հետո
15:45
04 Սեպտեմբերի 2007

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին կորոշվի սեպտեմբերի 20-ից հետո։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանը։

Նրա խոսքերով, այդ հարցը կհնչեցնի ինքը՝ կուսակցության առաջնորդը՝  կուսակցության համագումարում, որը, ենթադրաբար, տեղի կունենա սեպտեմբերի 20-ից հետո։

«Կարծում եմ՝ այդ ժամանակ արդեն որոշակի կլինի Հայաստանի նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակը, ինչը թույլ կտա Գեղամյանին կողմնորոշվել՝ նախընտրական արշավում իր մասնակցության վերաբերյալ»,-ասաց Առաքելյանը։

Նա նաև նշեց, որ կուսակցության համագումարը հոբելյանական է լինելու, քանի որ այս տարի լրանում է կուսակցության հիմնադրման 10 տարին։

Նրա խոսքերով, համագումարի շրջանակներում ներկայացվելու են նաև կուսակցության ծրագիրն ու քաղաքական ուժի դիրքորոշումը՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև Արտաշես Գեղամյանի  հակաճգնաժամային ծրագիրը։

«Ազգային միաբանություն» կուսակցությունը հիմնադրվել է 1997թ.-ին։ 2003թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հավաքել է 8,91% և ստացել  9 պատգամավորական մանդատ։ 2003թ.-ին Գեղամյանն առաջադրվեց նախագահական ընտրություններում, առաջին փուլի արդյունքներով ստացավ ընտրողների ձայների 17,7%-ը և գրավեց երրորդ տեղը։

2007թ. մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը չհավաքեց ընտրողների ձայների անհրաժեշտ քանակը՝ խորհրդարան անցնելու համար։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թ. առաջին կեսին։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես,  ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: