478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Լոռու մարզի դատախազի սպանությունը կապված է իր մասնագիտական գործունեության հետ. Գլխավոր դատախազ
14:30
04 Սեպտեմբերի 2007

Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը կապված է իր մասնագիտական գործունեության հետ։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։  

«Մի քանի վարկած կա, և դրանք բոլորն էլ կապված են Ալբերտ Ղազարյանի դատախազական գործունեության հետ», - ասաց նա։

Ա. Հովսեփյանը նշեց, որ կենցաղային հիմքի վրա սպանության վարկածը չի քննարկվում, քանի որ դրա համար հիմքեր չկան։

Գլխավոր դատախազը հույս հայտնեց, որ սպանության մասին գործը կբացահայտվի։

Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը սպանվել է օգոստոսի 25-ին՝ ժամը 00։20ին։ Անհայտ անձը չորս անգամ կրակել է նրա վրա, ինչի հետևանքով դատախազը ստացել էր երեք թափանցանց և մեկ կույր հրազենային վերք՝ պարանոցի ետևի և ուսերի հատվածում։

ՀՀ գլխավոր դատախազությունը սպանության փաստով գործ է հարուցել ՀՀ ՔՕ 104 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով (անձի կամ նրա մերձավորների սպանություն՝ այդ անձի ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված)։

Ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում են Գլխավոր դատախազության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության փորձառու աշխատակիցներ։

Շաբաթ օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավապահ մարմիններին հանձնարարել է՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սպանությունը բացահայտելու համար և կանոնավոր կերպով իրեն զեկուցել հետաքննության ընթացքի մասին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։