485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազությունը ավարտել է Հայաստանում ռուս աղջիկների պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
11:47
04 Սեպտեմբերի 2007

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության՝ մարդկանց առևտրի և նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնում ավարտվել է Հայաստանում ռուս աղջիկների պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը։

Նրա խոսքերով, նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել  է ՀՀ քաղաքացի Ի.Մկրտչյանը 2006 թվականին ծանոթացել, ապա մտերիմ հարաբերություններ է հաստատել Հայաստանում ժամանակավորապես բնակվող, ՌԴ քաղաքացի Ե.Կանաևայի հետ: Վերջինս Հայաստան էր ժամանել պոռնկությամբ զբաղվելու միջոցով գումար վաստակելու համար և շուրջ 2 տարի Հայաստանում զբաղվել է մարմնավաճառությամբ:

«Ե. Կանաևան որոշել է անձամբ կազմակերպել իր հավաքագրած ռուս աղջիկների փոխադրումը Հայաստան ու նրանց մարմնավաճառությամբ զբաղվելը: Տեղում գործընկեր ունենալու և անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով դիմել է Ի. Մկրտչյանին` առաջարկելով համատեղ կազմակերպել ռուս աղջիկների պոռնկությամբ զբաղվելը՝ մարմնավաճառությամբ վաստակած գումարներից մասնաբաժին ունենալու պայմանով», - ասված է հաղորդագրությունում։

2006 թ.-ին Ե. Կանաևան ՌԴ Մոժգա քաղաքում հավաքագրել և մարմնավաճառությամբ զբաղվելու համար Երևան է փոխադրել երկու իր հայրենակցուհիներին:

  Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ Ի.Մկրտչյանը և Ե. Կանաևան կազմակերպել են աղջիկների պոռնկությամբ զբաղվելը՝ ապահովելով կացարանով, սննդով և այլ պայմաններով՝ իրենց վերցնելով մարմնավաճառությամբ վաստակած գումարներից որոշակի մասնաբաժին:

Հայաստան ևս մեկ աղջիկ բերելու փորձը կանխվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ի.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը)։

Քրեական գործը ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Նկատի ունենալով, որ Ե.Կանաևան հանդիսանում է ՌԴ քաղաքացի, նրա մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ՝ ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքի  485-րդ հոդվածով սահմանված կարգով ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկելու և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։