486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հանրապետությունը եղել է և կշարունակի մնալ Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը. Հայաստանի վարչապետ
19:01
03 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունը եղել է և կշարունակի Ղարաբաղի ժողովրդի անվտանգության  երաշխավորը լինել, ասվում է Լեռնային Ղարաբաղի անկախության 16-ամյակի կապակցությամբ  հղած ՀՀ  վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։  

«Այսօր հպարտության, սեփական ուժերին ապավինելու և միասնականության տոն է: Լինում են պահեր, երբ պատմական մի ակնթարթում ավելին է արվում, քան երկար ու ձիգ տասնամյակների ընթացքում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման, պաշտպանության ու կայացման փաստերով այսօր հայոց պատմության ոսկե էջեր են գրվում», - մեջբերեցին վարչապետի խոսքերը Հայաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնությա հետ կապերի վարչությունից։

Վարչապետի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի երիտասարդ հանրապետությունը հասուն քայլեր է անում պետականաշինության, ժողովրդավարության զարգացման և տնտեսական հզորացման ճանապարհին:  

«Հայաստանի Հանրապետությունը եղել է և կշարունակի Արցախի ժողովրդի անվտանգության և ԼՂՀ զարգացման երաշխավորը լինել:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, ում արյամբ ու նվիրումով կերտվեց այս տոնը: Վստահ եմ` անկախ, բարեկեցիկ ու ճանաչված Լեռնային Ղարաբաղը լավագույն հարգանքի տուրքն է նրանց հիշատակին», - ասել է Ս. Սարգսյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ ազատ ու ժողովրդավար ապրելու անսահման ձգտումն ի զօրու է հաղթահարել ցանկացած մարտահրավեր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։