483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պետբյուջեում յուրաքանչյուր տարի զգալիորեն ավելացվելու է կրթությանը եւ գիտությանը տրամադրվող ֆինանսավորումը. ՀՀ վարչապետ
18:56
03 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին   այցելել է Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 ՀՀ վարչապետը՝ ՀՀ  կրթության եւ գիտության նախարարի մասնակցությամբ  քննարկել է  ճարտարապետաշինարարական կրթության զարգացման հարցերը:

«Ընդգծելով, որ մեր տնտեսության համախառն ներքին արդյունքում շինարարությունն զգալի տեղ է զբաղեցնում, եւ տարեցտարի քաղաքաշինական ծրագրերի ընդլայնվող ծավալներից ելնելով, ՀՆԱ-ի կառուցվածքում առաջիկա տարիներին եւս շինարարության կշիռը մեծ է լինելու, Սերժ Սարգսյանը կարեւորել է բարձրակարգ, որակյալ մասնագետների պատրաստմամբ եղած պահանջարկը բավարարելու խնդիրը» ,- ասված է հաղորդագրությունում։

ՀՀ վարչապետը նկատել է, որ այսօր  հանրապետությունում հատկապես բարձրագույն կրթությամբ որակյալ  մասնագետների մեծ պահանջարկ կա։

Համաձայն հաղորդագրության՝ վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը կրթության եւ գիտության բնագավառներում, անդրադարձել նաեւ տնտեսության գերակա ճյուղերի համար այսօր մեծ  պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով բուհերում որակյալ կադրերի պատրաստման խնդիրներին։

Վարչապետն ավելի հանգամանորեն խոսել է հատկապես տվյալ բուհից` Երեւանի ճարտարապետության  եւ շինարարության պետական համալսարանից պետության ակնկալիքների  եւ ըստ այդմ` բուհի  առջեւ դրված խնդիրների մասին։

«Վարչապետը նշել է, որ  ՀՀ պետական բյուջեում յուրաքանչյուր տարի  զգալիորեն ավելացվելու է  կրթությանը եւ գիտությանը տրամադրվող  ֆինանսավորումը, սակայն, ըստ նրա, չափազանց կարեւոր է  այդ միջոցների ծախսման արդյունավետության մեծացումը»,- տեղեկացրեցին վարչությունից:

 

Վարչապետը կարևորել է նաև բարեփոխումների արդյունքում կրթության որակի բարձրացումն ու աշխարհի առաջատար փորձի վրա հիմնված եւ պահանջարկված, տնտեսության մեջ կիրառելի գիտության զարգացման ուղղությամբ աշխատանքը:

Քննարկմանը մասնակցել են  նաև Շինարարների միության եւ Ճարտարապետների միության նախագահները:

Վարչապետը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել ուսման համար ստեղծված նոր պայմաններին,  ինչպես նաեւ դեռեւս առկա խնդիրներին, այցելել  բուհի վերանորոգված  համակարգչային նախագծման ֆակուլտետ, որից հետո համալսարանի ղեկավարության եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: