480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է «Աղվանքի պետականությունը և էթնոմշակութային ժառանգությունը» միջազգային գիտական համաժողովը
18:53
03 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Երևանում բացվեց «Աղվանքի պետականությունը և էթնոմշակութային ժառանգությունը» միջազգային գիտական համաժողովը։

Ինչպես համաժողովի բացման ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, Աղվանքի հետ կապված հարցերը շատ կարևոր պատմական և մշակութագիտական խնդիրներ են, որոնք չափազանց մեծ նշանակություն ունեն կովկասագետների և հայագետների համար։

Նա նշեց, որ 1,5 հազարամյակի ընթացքում հայերը սերտ հարաբերություններ են ստեղծել երկու ազգերի՝ վրացիների և ալբանացիների հետ, որոնք միաժամանակ ընդունել են քրիստոնեությունը և ստեղծել գրերը։

«Աղվանքի ուսումնասիրումը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, որոնք ավելի են հեռանում պատմական իրականությունից և տեղափոխվում են գիտական ֆանտաստիկայի ոլորտ»,- ասաց Բարխուդարյանը։

Իր հերթին, «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Էդուարդ Աբրահամյանը նշեց, որ համաժողովը ոչ միայն գիտական, այլև սոցիալ-հասարակական և քաղաքական նշանակություն ունի։

«Ուսումնասիրելով Աղվանքի և ալբանացի ժողովուրդների անցյալը և ժամանակակից պատմությունը, համաժողովը կծառայի Կովկասում տիրող ժամանակակից էթնոքաղաքական գործընթացների ավելի լավ հասկանալուն»,- ասաց Աբրահամյանը։

Նա հույս հայտնեց, որ համաժողովը կնպաստի նաև Կովկասի ժողովուրդների փոխըմբռնմանը, նրանց միջև վստահության ամրապնդմանը և տարածաշրջանում միմյանց հետ հակամարտող ազգերի միջև խաղաղ երկխոսության ստեղծմանը։

«Գաղտնիք չէ, որ հետխորհրդային Կովկասն այսօր վերափոխվել է մի տարածքի, որտեղ համընկել են աշխարհի շատ առաջատար երկրների շահերը, բացի այդ տարածաշրջանն իրենից ներկայացնում է տարբեր կոնցեսիաների մի ինքնատիպ խճանկար, որտեղ գոյություն ունեն և զարգանում են աշխարհայացքային հակասություններ, սակայն այդ ամենը չպետք է առիթ հանդիսանա տարաբնույթ հակամարտությունների համար»,- կարծում է Աբրահամյանը։

«Աղվանքի պետականությունը և էթնոմշակութային ժառանգությունը» միջազգային գիտական համաժողովի, որն անցկացվելու է մինչև սեպտեմբերի 5-ը, կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և «Միտք» վերլուծական կենտրոնը։ Համաժողովին մասնակցում են գիտնականներ Եվրոպայից, Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից։

Աղվանքը արևելյան Անդրկովկասի տարածքում գտնվող հնագույն պետություններից է, բնակեցված է տարբեր ազգություններով, այդ թվում ՝ ալբանացիներով (Կասպից ծովի ափին, Արաքս և Քուռ գետերի ներքին հոսանքի մոտ)։Աղվանքի հատուկ տեղը պատմության մեջ բացատրվում է նրանով, որ նրա տարածքում էին գտնվում «Կովկասի դարպասները»   (Չոլա քաղաքը ժամանակակից Դերբենտի շրջանում), որոնք որպես կամուրջ կապում էին Եվրոպան և Ասիան։

Մ.թ.ա. 1 դարում Աղվանքի ժողովուրդը Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների հետ հերոսական պայքար էր մղում հին հռոմեացիների դեմ՝ նրանց Անդրկովկաս ներխուժելու ժամանակ (Լուկուլայի արշավները մ.թ.ք. 69-97 և Պոմպեյի արշավները 66-65 մ.թ.ա.)։

Մ.թ.ա. 3-5 դդ. Աղվանքում քրիստոնեությունը ընդունվում է որպես պետական կրոն։ Աղվանքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդն էր ինքնավար ալբանացի կաթողիկոսը։

5-րդ դարում Աղվանքը հակասասանյան ապստամբության (450—451) ամենաակտիվ մասնակիցներից էր, որը գլխավորում էր հայ իշխան Վարդան Մամիկոնյանը։ 6-րդ դարում սասանիդները ոչնչացրեցին ալբանացի թագավորների դինաստիան, իսկ 7-րդ դարում սասանիդյան շահինշահերի լծի դեմ շարունակական պայքար մղելու արդյունքում Աղվանքի անկախությունը վերականգնվեց։

7-րդ դարում Աղվանքի ամենանշանավոր տիրակալը Ջևանշիր Գիրդիմանսկին էր [638—670]։ Նրա օրոք լայն զարգացում ստացավ ալբանական գիրը և կազմվեց «Աղվանների պատմությունը», որը պատկանում էր հայ պատմաբան Մովսես Կաղանկատվացու գրչին, որն էլ հանդիսանում է Աղվանքի պատմության հիմնական աղբյուրը։

8-րդ դարում Աղվանքի բնակչության մեծ մասը մուսուլմանացվեց Խալիֆաթի կողմից։ 9-10 դդ. ընթացքում ալբանացի իշխաններին հաջողվեց մի քանի անգամ, կարճ ժամանակով Աղվանքում վերականգնել արքայական իշխանությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։