480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանի խոսնակն ընդունել է Հայաստանի Վճռաբեկ դատարանի պատվիրակությանը
15:09
03 Սեպտեմբերի 2007

Շաբաթ օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խոսնակ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Վճռաբեկ դատարանի պատվիրակությանը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Տիգրան Սահակյանին, Հայաստանի Դատական դպրոցի տնօրեն Արման Վարդանյանին և ՀՀ դատական վարչության պետ Արսեն Մկրտչյանին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում նշվել է, որ պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղ է ժամանել՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դատական համակարգերի համագործակցության շրջանակներում և ԼՂՀ դատական ատյանների դատավորների մասնակցությամբ թեմատիկ սեմինարիների կազմակերպման նպատակով։  

Նշվել է նաև, որ նման միջոցառումները միաժամանակ մեծ հնարավորություն են տալիս՝ ավելի մոտիկից ծանոթանալու դատական գործունեությանը, փորձի փոխանակման իրականացմանը, ինչպես նաև փոխադարձ համագործակցության հաստատմանը։ 

Ողջունելով նման փոխգործակցությունը՝ Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը պատվիրակության անդամներին է ներկայացրել վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների հետ կապված՝ ԼՂՀ օրենսդրության արդի ձեռքբերումները։

«Այժմ մեր ուշադրությունը կենտրոնացված է գործող օրենսդությունը, ինչպես նաև դատաիրավական բնագավառին վերաբերող օրենքների ողջ փաթեթը ԼՂՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու աշխատանքին», - նշել է Ա. Ղուլյանը։

Հանդիպման ընթացքում նշվել է այդ նպատակով Հայաստանի դատական ատյանների և ԼՂՀ Ազգային ժողովի միջև խորհրդատվական շփումների հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաև որոշվել են գալիք ծրագրերը։  

Հանդիպմանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանը, Ղարաբաղի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռուդոլֆ Մարտիրոսյանը և ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Վլադիմիր Հովսեփյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: