480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում բացվել է ԼՂՀ Ազգային Ժողովի նոր շենքը
14:33
03 Սեպտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կիրակի Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂՀ Ազգային Ժողովի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 16-ամյակի տոնակատարությունների շրջանակներում։
 
Ինչպես բացման արարողության ժամանակ հայտարարեց ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նոր շենքի բացումը վկայում է, որ հանրապետության իշխանություններն ուշադիր են երկրի օրենսդրական մարմնի նկատմամբ, ինչպես նաև կարևորում են հանրապետության կենսագործունեության մեջ խորհրդարանի ունեցած կարևոր դերը։

«Խորհրդարանի նոր շենքում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ արդյունավետ և արգասաբեր օրենսդրական գործունեության համար։ Շենքն ապահովված է համակարգչային տեխնիկայով և կապի ժամանակակից միջոցներով, ինչպես նաև հագեցած է նորագույն տեխնիկական սարքավորումներով։ Տեղադրված է քվեարկության ցուցատախտակ, մեր առաջիկա ծրագրերում նախատեսում ենք ԼՂՀ խոհրդարանի պաշտոնական կայքի բացումը, ինչպես նաև գիտական գրադարանի և արխիվների ստեղծումը, որոնցից կարող են օգտվել Ղարաբաղի հասարակական-քաղաքական կառույցների և հանրապետության գիտա-կրթական հաստատությունների ներկայացուցիչները»,- նշել է Ղուլյանը։

Իր կողմից ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, որը մասնակցում էր ԼՂՀ անկախության հռչակման 16-ամյակի տոնակատարություններին, հայտարարել է, որ ԼՂՀ խորհրդարանի նոր շենքի շահագործման հանձնումը «հրաշալի» երևույթ է և ԼՂՀ կայացման հերթական կարևոր ապացույցը։

«Դա ոչ միայն մեր ղարաբաղցի գործընկերների աշխատանքի հարմար պայմաններ է,  այլև իսկապես կարևոր փուլ՝ ԼՂՀ կայացման ճանապարհին։ Կասկած չկա, որ մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղը կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ Ղարաբաղի ժողովուրդն իր ամենօրյա գործունեությամբ և ձեռք բերած հաջողություններով ապացուցեց, որ իրավունք ունի ապրել իր հայրենի հողի վրա»,- նշել է Տ. Թորոսյանը։

Հայաստանի խորհրդարանի խոսնակը նաև հայտարարել է, որ ՀՀ ազգային ժողովը աջակցել և այսուհետ նույնպես աջակցելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանին։

ԼՂՀ խորհրդարանի նոր շենքը օծեց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արքեսպիկոպոս Պարգև Մարտիրոսյանը։

Լեռնային Ղարաբաղում անցյալ կիրակի նշել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 16-ամյակը։ Այդ տոնական օրը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության շրջաններում տեղի են ունեցել  տարբեր մշակութային և մարզական միջոցառումներ։

1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։

Ի պատասխան այս ամենի՝ ադրբեջանական կողմը առաջին անգամ Ստեփանակերտը գնդակոծման ենթարկեց  «Ալազան» հրթիռային համակարգից, ինչը հետագայում սիստեմատիկ բնույթ ստացավ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։