480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը փաստացիորեն ճանաչում է ԼՂՀ անկախությունը՝ նրան միջպետական վարկ տրամադրելով. ՀՀ ԱԺ խոսնակ
14:17
03 Սեպտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը, ամեն տարի ընդունելով երկրի պետական բյուջեն, փաստացիորեն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ նրան, որպես անկախ պետության, միջազգային վարկ տրամադրելով։

Այս մասին նախօրեին Ստեփանակերտի Հուշահամալիրում լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրենսդրական նախաձեռնությունը։

Նրա խոսքերով, ճանաչումը պետք է տեղի ունենա այնպիսի պահի, որ ունենա առավելագույն արդյունավետություն, իսկ այդ պահը դեռ չի եկել։

«Չկա այնպիսի մի մարդ, որը չցանկանա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, բայց ճանաչումն ինքին կախված չէ Հայաստանի որոշումից։ Ներկայում բանակցություններ են ընթանում, որոնք որոշակի պայմաններ ունեն, և ամեն ինչ  պետք է կատարվի իր ժամանակին»,- նշել է Թորոսյանը։

Հայկական խորհրդարանի պատվիրակությունը, ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ, մասնակցում է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 16-ամյակի տոնակատարություններին։

«Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության նախագահ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 28-ին Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը։

Կուսակցության կարծիքով օրենսդրական այս նախաձեռնությունը պատշաճ կարգով ընդունվելուց, ստորագրվելուց և ուժի մեջ մտնելուց հետո կապահովի Հայաստանի կողմից երկար սպասված դե յուրե ճանաչման տարածումը 1991թ. միջազգային և խորհրդային օրենքներին համապատասխան Ստեփանակերտում հիմնադրված դե ֆակտո ինքնիշխան պետության վրա։ Առաջարկված նախաձեռնության հիմնավորումներում նշվում է, որ ԼՂՀ-ն բավարարում է ինքնիշխան պետության մասին միջազգային օրենքի բոլոր պահանջները։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին, երբ առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ-ի պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում, միջազգային դիտորդների ներկայությամբ, տեղի  ունեցած հանրաքվեի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ է արտահայտվել։ 

Ի պատասխան Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սկսել է լայնամասշտաբ պատերազմ։ Ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են 1994 թ. մայիսի 12-ին՝ հրադադարի ռեժիմի հաստատման մասին պայմանագրի ստորագրումից հետո, որը ուժի մեջ է մինչ այսօր։

Սկսած 1992 թ.-ից մինչ օրս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններն ընթանում են  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։