478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կրթության համակարգի արդիականացումը պետության առաջընթացի հիմնական նախապայմաններից է. ՀՀ նախագահ
14:15
03 Սեպտեմբերի 2007

Հայաստանում կրթության համակարգի արդիականացումը պետության առաջընթացի հիմնական նախապայմաններից է, իսկ մարդկային ներուժի զարգացումն ուղղակի կախման մեջ է կրթության որակից, ասվում է  Գիտելիքի օրվա առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ դպրոցականներին, ուսուցիչներին և ծնողներին ուղղված շնորհավորական ուղերձում։

«Հատկապես շնորհավորում եմ նրանց, ովքեր առաջին անգամ են մուտք գործում դպրոց: Դուք կանգնած եք ձեր ողջ կյանքի ընթացքը նախանշող կարևորագույն գործընթացի սկզբում: Եղեք հետևողական և պրպտող, և ձեր առջև կբացվեն անսահմանափակ հնարավորություններ», - երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Ռ. Քոչարյանի խոսքերը մեջբերեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահի խոսքերով, այսօր Հայաստանի կրթության համակարգը գտնվում է բարեփոխման փուլում։

«Պետությունը հետևողական քայլեր է ձեռնարկում դպրոցների վերանորոգման և վերազինման, դասագրքերի մատչելիության բարձրացման, ուսուցիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ», - ասվում է ուղերձում։

Ռ. Քոչարյանը նշել է, որ արդյունավետ կրթական համակարգ ձևավորելու կարևորագույն պայմաններից է հասարակության, հատկապես ծնողների գործուն ներգրավումը։

«Ծնողներին լայն հնարավորություններ են ընձեռված դպրոցների կառավարման գործընթացում: Անհրաժեշտ է գործնական կերպով օգտագործել այդ հնարավորությունը», - ընդգծվում է նախագահի շնորհավորական ուղերձում։ Եզրափակելով՝ նախագահը մաղթել է «հետաքրքիր և արդյունավետ ուսումնական տարի»։

Սեպտեմբերի մեկը ողջ աշխարհում նշվում է որպես Գիտելիքի օր։ 2007-2008 ուստարում Երևանում առաջին դասարան գնաց 8 հազ. 115 դպրոցական, առաջին դասարանցիների թիվը հանրապետությունում հասել է 50 հազարի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։