482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մաքսավորները կանխել են Հոլանդիայից Հայաստան թմրանյութերի անօրինական ներմուծումը
14:13
03 Սեպտեմբերի 2007

Հայ մաքսավորները կանխել են Հոլանդիայից Հայաստան թմրանյութերի անօրինական ներմուծումը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ մաքսային պետական կոմիտեի լրատվական ծառայությունից։

«ՀՀ տարածք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ տեղափոխելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն իրացնելիս ՀՀ ԿԱ ՄՊԿ «Զվարթնոց» մաքսատան Ուղևորների մաքսային հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները Ամստերդամ-Երևան չվերթով ժամանած ուղևորների ուղեբեռների`ռենտգեն մոնիտորով զննման ժամանակ նրանցից մեկի ուղեբեռում նկատել են ոչ համասեռ զանգվածներ», - տեղեկացրեց գործակալության զրուցակիցը։

Օպերատիվ նպատակահարամարությունից ելնելով` մաքսավորները թույլատրել են ուղևորին դուրս գալ մաքսային հսկողության գոտուց, որից հետո վերջինս օդանավակայանի ժամանման սրահում ուղեբեռը հանձնել է մեկ այլ քաղաքացու, որն էլ ուղեբեռով հրավիրվել է մաքսային զննման սենյակ:

«Ուղեբեռի զննման արդյունքում մաքսավորները հայտնաբերել են 16 փաթեթ կանաչ զանգված և մեկ փաթեթ սպիտակ փոշենման զանգված, որոնք թաքցված են եղել  «WRIGLIS» տեսակի կարտոֆիլային չիփսերի 5 տուփերի  մեջ», - տեղեկացրեցին մամուլի ծառայությունից։

Նշանակված դատաքիմիական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 16 փաթեթների մեջ պահված զանգվածը 235.65 գրամ մաքուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց է, իսկ սպիտակ գույնի փոշենման զանգվածը` 33.83 գրամ մաքուր քաշով  կոկաին տեսակի թմրամիջոց:

Փաստի առթիվ ՀՀ ԿԱ ՄՊԿ քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (թմրամիջոցների մաքսանենգություն), որը նախատեսում է չորսից ութ տարի ազատազրկում՝ գույքի առգրավմամբ կամ առանց դրա։

«Դատարանի որոշմամբ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում` հանցագործության մյուս մասնակիցների շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», - նշեցին մամուլի ծառայությունից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։