487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ԼՂՀ ժողովրդի համար ինքնանպատակ չէր. Արկադի Ղուկասյան
13:04
03 Սեպտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ անկախությունը և պետականությունը նրա ժողովրդի համար ինքնանպատակ չէր, այլ երկիրը և ժողովրդին փրկելու միակ միջոցը։ Այս մասին նախօրեին լրագրողներին Ստեփանակերտի Հուշահամալիրում հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։

Նրա խոսքերով, Հայրենիքի պաշտպանության համար մենք պետք է համախմբեինք  մեր բոլոր ռեսուրսները և ուժերը, որովհետև արդեն պարզ էր, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել։
 
«Ես հպարտ եմ, որ եղել եմ այն բոլոր գործընթացների մասնակիցը, որոնք ստեղծեցին մեր պետականությունը և վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղն ապագա ունի, ինչն, իր հերթին, ամենակարևոր արժեքն է»,- նշեց Ղուկասյանը։

ԼՂՀ անկախության 16-ամյակը հանրապետության երկու նախագահների մասնակցությամբ տոնելու մասին հարցին պատասխանելով՝ Արկադի Ղուկասյանը հայտարարեց, որ դա շատ «հետաքրքիր երևույթ» է հետխորհրդային տարածքում, որը կտևի ընդամենը հինգ օր, և Ղարաբաղը կունենա ժողովրդի կողմից ընտրված մեկ նոր նախագահ։

«Շատ «գեղեցիկ» է, երբ պաշտոնից հեռացող և նորընտիր նախագահները միասին այցելում են մայրաքաղաքի Հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցում Հայրենական Մեծ և Ղարաբաղյան պատերազմների հերոսների հիշատակին։ Այսպիսով, երկրում նոր ավանդույթ է ստեղծվում, որը նույնպես վկայում է այն մասին, որ մենք լուսավոր ապագայով քաղաքակիրթ երկիր ենք»,- ասել է Ղուկասյանը։

Արկադի Ղուկասյանը, որը վերջին տասը տարիների ընթացքում զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, մոտ ժամանակներս իր լիազորությունները կփոխանցի հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանին՝ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետին, որը հաղթեց 2007թ. հուլիսի 19-ի նախագահական ընտրություններում։

Ղարաբաղի նախագահի խոսքերով, ԼՂՀ-ն «փառահեղ անցյալ է ունեցել, մենք հաղթել ենք մարտի դաշտում, հաղթահարել ենք հետպատերազմյան համախտանիշը և կառուցել ենք մեր պետականությունը»։

«16 տարիների ընթացքում սխալներ նույնպես եղել են, բայց դրական պահերն ավելի շատ են եղել։ Այն ամենը, ինչը մենք հռչակեցինք 1991թ.-ին, ճիշտ մոտեցում էր, դրա համար էլ այլընտրանք չկար»,- հայտարարել է Ղուկասյանը։

«Այսօր Լեռնային Ղարաբաղը կայացել է որպես պետություն՝ անկախ այն բանից՝ ճանաչու՞մ է, արդյոք, միջազգային հանրությունը մեզ դե-յուրե, թե ոչ, և չի պատրաստվում հրաժարվել իր անկախությունից։ Ղարաբաղը միշտ պետք է ուժեղ լինի բոլոր բնագավառներում՝ ռազմական, տնտեսական, քաղաքական և մշակութային, քանի որ ուժեղ լինելով՝ նա կհասնի իր միջազգային ճանաչմանը»,- եզրափակել է Ղուկասյանը։

Լեռնային Ղարաբաղում անցյալ կիրակի նշել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 16-ամյակը։ Այդ տոնական օրը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության շրջաններում տեղի են ունեցել  տարբեր մշակութային և մարզական միջոցառումներ։

1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։

Ի պատասխան այս ամենին՝ ադրբեջանական կողմը առաջին անգամ Ստեփանակերտը գնդակոծման ենթարկեց  «Ալազան» հռթիռային համակարգից, ինչը հետագայում սիստեմատիկ բնույթ ստացավ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։